«Նոան» ցավալի պարտություն կրեց Վիեննայում (տեսանյութ)
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց ավստրիական «Ռապիդին»:
17-րդ րոպեին վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվեց «Նոայի» իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը, խաղադաշտ դուրս եկավ Հովհաննես Համբարձումյանը:
31-րդ րոպեին «Ռապիդի» խորվաթ հարձակվող Դիոն Դրենա Բելյոն գրավեց խփեց հանդիպման միակ գոլը։ Երևանյան ակումբը խաղով առանձնապես չզիջեց մրցակցին, բայց ձեռնարկված բազմաթիվ գրոհներից ոչ մեկը գոլի վերածել չկարողացավ։
Այսպիսով, «Նոան» այս պահի դրությամբ երեք միավորով 15-րդն է, «Ռապիդը»` 6 միավորով 6-րդը:
«Նոան» երրորդ տուրում նոյեմբերի 7-ին կհյուրընկալվի Լոնդոնի «Չելսիին»:
«Ռապիդ» (Ավստրիա) - «Նոա» (Հայաստան)` 1-0 (տեսանյութ)