Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Շատ տարօրինակ է… կանոնակարգը պետք է հաստատվեր մինչեւ տավուշյան սահմանագծումը եւ սահմանազատումը. Քեռյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ:

— Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Ադրբեջանի նախագահի հետ ունեցած իր հեռախոսազրույցում հայտնել էր այն մասին, որ ղազախական կողմը պատրաստ է Ալմաթիում հարթակ տրամադրել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար: Արդյո՞ք դա հնարավոր եք համարում, եւ այն ի՞նչ կարող է տալ մեզ:

— Ճիշտն ասած, շնորհակալություն պետք է հայտնել ղազախական իշխանություններին՝ իրենց բարի կամքի համար: Հիմա փորձենք անդրադառնալ այն հանգամանքին, թե ի՞նչ նշանակություն ունի այդ Ալմաթիի հարթակը: Տեսեք, հիմա, ըստ էության, պայքար է գնում երկու հարթակների միջեւ:

Մեկը մոսկովյան հարթակն է բանակցությունների հիմքում, իսկ մյուսը բրյուսելյան հարթակն է, որին ինչ-որ տեղ միացած է նաեւ վաշինգտոնյան հարթակը: Դրա համար մենք երբեմն ասում ենք Բրյուսել-վաշինգտոնյան-արեւմտյան հարթակ: Հիմա այս հարթակների միջեւ եղած պայքարն ընթանում է այն բանի շուրջ, թե որտե՞ղ պետք է կնքվի պայմանագիրը, ո՞վ կլինի այդ պայմանագրի կնքման մոդերատորը:

Ասենք, Ռուսաստանը, թե Եվրամիությունը՝ Միացյալ Նահանգների հետ, եւ սա շատ կարեւոր է, քանի որ այդ մոդերատորները, բնականաբար, այդ պայմանագրում առավելագույնս ձեւակերպումները տալու են այնպես, որպեսզի իրենց շահերը նույնպես պաշտպանվեն:

Դրա համար Մոսկվան 2020-2022 թվականներին Ալիեւին եւ Փաշինյանին ձգում, տանում էր դեպի Մոսկվա, Սոչի եւ մյուս բանակցային սեղաններ:

2022 թվականից հետո, երբ Ռուսաստանը խրվեց պատերազմի մեջ՝ Բրյուսելից եվրոպական ստրատեգները կարողացան բանակցությունները քաշել եւ տանել դեպի այլ ուղղությամբ: Մենք շատ լավ գիտենք այդ Պրահայի հանդիպումը, բրյուսելյան հանդիպումները, տարբեր հայտարարությունները, ինչպես նաեւ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը եւ այլն, եւ այլն:

Հիմա Մոսկվան բավական ակտիվացել է եւ փորձում է դա ետ տանել դեպի Մոսկվա: Հիմա այս ֆոնին, երբ ասենք ո՛չ Մոսկվա, ո՛չ Բրյուսել կարգախոսը երբեւիցե հնչեցվի, կամ ստացվի այնպես, որ կողմերը ոչ այնտեղ են ուզում, ոչ այնտեղ, գուցեեւ միջանկյալ կամ այլընտրանքային տարբերակ դառնա Ալմաթիի հարթակը, որտեղ նպաստավոր իրավիճակ կարող է ստեղծվել՝ բանակցությունների համար:

Ինչո՞ւ նպաստավոր, որովհետեւ նախ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ղազախստանը՝ դրանք ԱՊՀ անդամ երկրներ են, եւ դրան գումարած Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ են, գումարած դրան ԵԱՏՄ երկրներ են, գումարած նաեւ նրան, որ Ղազախստանը եւ Ադրբեջանն ունեն նաեւ բավականին ամուր կապեր՝ էներգետիկ ոլորտում: Նրանք երկուսն էլ թուրքական պետությունների խորհրդի անդամ են եւ համաթուրքական ինտեգրացիոն կառույցներում շատ ակտիվ դերակատարում ունեն: Այնպես որ, Աստանա գնալը Ալիեւի համար էլ է շատ հաճելի, եւ եթե Արեւմուտքը ի վերջո չկարողանա իր մոդերատորությունն ավարտին հասցնել, Ռուսաստանը եւս չկարողանա փորձել այլընտրանքային հարթակ գտնել, ապա հնարավոր է, որ (ես չեմ պնդում, բայց ամեն դեպքում) դրան փոխարինի Ալմաթին, որովհետեւ դա չեմ կարծում, թե շատ վատ տարբերակ կլինի Փաշինյանի եւ Ալիեւի համար:

— Վերջերս ՀՀ կառավարությունը նաեւ հաստատեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը կդրվի ԱԺ հաստատմանը: Ըստ Ձեզ` արդյո՞ք սա կարող է վաղը վերածվել նոր կապիտուլիացիոն փաստաթղթի հիմքի:

— Կանոնակարգը հայանպաստ է, թե` ոչ, հստակ մեկնաբանում չեմ կարող տալ, բայց մի ոչ այնքան բարենպաստ նրբություն կարող եմ շեշտել: Այդ կանոնակարգը պետք է հաստատվեր մինչեւ տավուշյան սահմանագծումը եւ սահմանազատումը, ու սա շատ տարօրինակ է, որ մի հատվածում սահմանագծումն ավարտվում է առանց որեւէ լուրջ իրավական հիմքի, առանց որեւէ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Դրանից հետո նոր փորձ է արվում հաստատել կանոնակարգ մյուս հատվածներում սահմանի՝ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու համար:

Տպավորություն է ստեղծվում, որ Տավուշը ուրիշ պետություն է, Գեղարքունիքը, Սյունիքը կամ Վայքը, որոնք նույնպես չէ՞ սահմաններ ունեն աջից եւ ձախից Ադրբեջանի հետ, այլ երկրների հետ կամ այլ պետական կարգավիճակում են: Այ հենց այդ բողոքական շարժումը, որ ծավալվեց հենց այդ պատճառով, որովհետեւ առանց որեւէ Խաղաղության պայմանագրի եւ դիվանագիտության, դիվանագիտական հարաբերությունների հաստատման՝ սկսվեց սահմանագծում եւ սահմանազատում իրականացվել: Իհարկե, ես օպտիմիստ եմ եւ օրինակ ինչքան էլ մեզ համար կորուստներ եղան՝ նաեւ Կիրանցի հետ կապված, բայց մի տեսակ խաղաղություն է՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց արդեն կա գործող սահման, որտեղ սահմանապահներ են կանգնած: Ամեն դեպքում, սա դրվատանքի արժանի գործողություն է, եւ ոչ մեկս չենք պատրաստվում դա սեւացնել եւ ինչ-որ այնպիսի մարտական կոչերով հանդես գալ, որ, օրինակ, կան չէ՞ այդպես ծայրահեղ կոչեր, որոնք մեզ պետք չեն: Ո՛չ, մեզ պետք է եւ՛ Խաղաղության պայմանագիր, եւ՛ սահմանագծման, սահմանազատման գործընթացի սկիզբ ու ավարտ: Հիմա եթե այդ Կանոնակարգն իսկապես կկարողանա, ասենք, իրավական հիմքի մեջ դնել այս գործընթացը, իհարկե, շատ ուրախալի կլինի, բայց ի սկզբանե արդեն այդ բացթողումները թույլ են տրվել, եւ մինչեւ հիմա նույնիսկ Կանոնակարգը չի սկսել գործել փաստացիորեն, եւ հենց դա կարելի է բացթողումներից մեկը համարել:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված