Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՀՖՖ-ն հասկանում է, որ ես իսկապես կարող եմ օգնել ազգային հավաքականին, բայց չեն գնան դրան.Եղիշե Մելիքյան

Սպորտ

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գնահատել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու հավանականությունը։

«Դա շատ նուրբ հարց է: Չէի ցանկանա մեկնաբանել, բայց, ամեն դեպքում, մի քանի բառ կասեմ: Արդեն մի քանի տարի «Փյունիկի» ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ կա: Հենց սկզբից ես աջակցում եմ մեր ակումբի նախագահին: Ես պայքարում եմ նրա համար թե՛ ֆուտբոլային խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Կարծում եմ՝ այդ փաստը կխանգարի ինձ գլխավորել Հայաստանի հավաքականը: Վստահ եմ՝ մեր ֆեդերացիայում հասկանում են, որ ես իսկապես կարող եմ օգնել ազգային հավաքականին, բայց չեն գնան դրան: Այնտեղ մարդիկ են, որոնց քիչ է հետաքրքրում արդյունքը, ավելի կարեւոր են նրանց ամբիցիոզ դիրքորոշումները։

Եթե հասարակությունը ցանկանա դա և հայտնի այդ մասին, միայն այդ ժամանակ պատրաստ եմ համապատասխան քայլեր անել: Ինձ համար շատ կարևոր է երկրպագուների կարծիքը և ակումբի նախագահի կարծիքը, քանի որ կոնֆլիկտը շատ լուրջ է»,- 45-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ