Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Թույլ չտանք Հայաստանը վերածեն հակառուսաստանի. Երջանիկ Ղազարյան

Թեմա

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Ռուսական կայսրության կողմից Երեւանի բերդի գրավման 197-ամյակի կապակցությամբ տոնական քայլերթ իրականացրեց մայրաքաղաքում եւ ի նշան հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւ համատեղ հաղթանակների՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ ծածանեց Հաղթանակի դրոշը։

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը դարավոր բարեկամության պատմություն ունեն, որն Արեւմուտքը եւ նրա ծառա ուժերը միշտ փորձել են խարխլել, հատկապես 2018 թվականի բռնի իշխանազավթումից հետո:

«Այսօրվա իշխանությունն ինչքան հնարավոր է օր օրի վատթարացնում է հայ-ռուսական հարաբերությունները: Հարաբերությունների այսպիսի մակարդակը գոհացուցիչ չէ եւ սրընթաց գնում է դեպի անկում: Մենք՝ հայամետ ուժերս, գտնում ենք, որ Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալն է, երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով ավելի զարգացնելն է: ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի նպատակը Հայաստանին Ռուսաստանից կտրելն է եւ տարածաշրջանում Ռուսաստանի դերը հնարավորինս նվազեցնելը: Այսօր մեր խնդիրն է թույլ չտալ, որ Հայաստանը վերածեն Ուկրաինայի կամ հակառուսաստանի», - մանրամասնեց Ղազարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ