Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»

Եվրասոդոմության կողմնակիցների ինքնախոստովանությունը

Վերլուծություն

2018 թվականի իշխանափոխությունից ուղիղ վեց տարի անց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը տվեց հրապարակային ինքնախոստովանական ցուցմունք: Նա իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծորեն հայտարարել է. «2018 թվականի հեղափոխությունը, իմ կարծիքով, հենց դրա համար էր, որ մերժեր Ռուսաստանի հետ միանալը, 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացները, իրենց հիմքում ոչ այնքան Ղարաբաղն են ունեցել, ոչ այնքան Տավուշի դեպքերը, ինչքան այն՝ Հայաստանը մնո՞ւմ է Ռուսաստանի ուղեծրում, թե՞ փոխում է իր ուղեծիրը: Ամբողջ խնդիրն, ամբողջ վեճը քաղաքական սրանում է»:

Ահա այն ամենը, ինչ տեղի ունեցավ վեց տարի առաջ, ահա թե ինչու օրվա իշխանության եւ նրա գրպանային ուժերի համար ցավ չէր ո՛չ Արցախի կորուստը, ո՛չ Տավուշի սահմանագիծը բզկտելը: Նրանց նպատակը մեկն էր՝ Հայաստանը պոկել Ռուսաստանի Դաշնությունից, թեկուզ եթե դա լիներ հազարավոր հայորդիներ զոհելով, տարածքների կորստով: Հանձնարարական էին իջեցրել իրենց արեւմտյան տերերը, իրենք էլ արել են՝ այն ժամանակ դեռ չհրապարակված՝ «Ասեք, կանենք» կարգախոսի ներքո:

Սա դավաճանություն էր, թե՝ թշնամություն սեփական հայրենակիցների հանդեպ, դեռ կլինեն վճիռներ՝ իշխանափոխությունից հետո, բայց առնվազն այլեւս պարզ է, թե ինչն է եղել նպատակն ի սկզբանե, թե ինչու էր հետեւողականորեն թուլացվում բանակը, փչացվում հայ-ռուսական հարաբերությունները: Ու այս մարդիկ դեռ այսօր խոսում են ինչ-որ եվրաքվեներից, որով իբր պետք է հասցնեն կուլմինացիային Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից հեռացնելը, անգամ եթե դա լինի մեր պետության լինելիության հաշվին:

ՄՈԼԴՈՎԱՆ ԷԼ ԽԵԼՔԻ ԵԿԱՎ, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ

Իսկ մինչ Հայաստանը հայ-ռուսական հարաբերությունների հաշվին եվրաքվեի դեռ չհավաքած ստորագրություններով վիզը ծուռ կանգնած է Եվրամիության դռանը, ընդ որում՝ դրսից եւ ոչ մուտքի մոտ, Մոլդովան հանրաքվեով ոչ ասաց իր երկրում Արեւմուտքի ազդեցությանը: 7 օրից նույնը տեղի կունենա, թերեւս, կարող է տեղի ունենալ Վրաստանի ընտրություններում: Ինչպես տեղին արձանագրում է ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը. «Այս օրերին որոշվում է մեր տարածաշրջանի ապագան: Մենք՝ հավաքական առումով զբաղված ենք մուկ տշելով»:

Թվում էր, թե հիմա-հիմա ներքաղաքական կյանքում ինչ-որ բան պետք է տեղի ունենա, քանի որ խորհրդարանի դուռն է չոքել հայ-ադրբեջանական կանոնակարգի սահմանադրական ճանաչված հակասահմանադրական փաստաթուղթը: Այո՛, որքան էլ պարադոքսալ է, սա է իրականությունը՝ իր ողջ դառնությամբ հանդերձ: Բայց խորհրդարանական ընդդիմությունը, կարծես թե, չի շտապում կտրուկ քայլերի գնալ եւ իրավիճակը վերցնել իր ձեռքը:

Ազգային ժողովի ընդդիմադիր ամենամեծ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաեւ Կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը համարում է հակասահմանադրական եւ Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող, եւ չի մասնակցելու Ազգային ժողովի նիստում Կանոնակարգի քննարկմանը եւ քվեարկությանը: Նույն դիրքորոշմանն է եկել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

Ի՞նչ ասես, խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում է, թե չի մասնակցում քվեարկությանը, լիովին երկրորդական է դառնում, քանի որ կարեւորն այստեղ այն է, որ չի խանգարում քվեարկությանը, իսկ ՔՊ-ի ձայները լիովին բավարար են: Մանդատները վայր չդնելով եւ խորհրդարանական ճգնաժամ չստեղծելով, ինչքան էլ սահմանադրագետները պնդեն, թե դրանից բան չի փոխվի, նույն ընդդիմադիր պատգամավորները դառնում են մասնակիցն այս ողջ դավադրության: Ի վերջո, պատմության մեջ գրվելու է, որ հենց այս խորհրդարանն ընդունեց այն որոշումը, ինչի հակասահամանադրական լինելու մասին արդեն շաբաթներ շարունակ աղաղակում են ամենալուրջ մասնագետները:

3-ՐԴ ՈՒԺԸ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ

Մի շարք քաղաքական, հասարակական գործիչներ արդեն վաղուց հասկացել են, որ այս տեմպերով գնալով՝ Նիկոլ Փաշինյանը կկառավարի ոչ միայն մինչեւ 2026 թվականը, այլ նաեւ դրան հաջորդող 2031-ի հերթական ընտրությունների արդյունքում եւս: Ուստի՝ օրհասական է դարձել ձեւավորել նախկին ու ներկայի անվերջ բանավեճից դուրս՝ 3-րդ ուժ, որը ոչ թե կնայի անցյալ կամ գահավիժող ներկա, այլ` դեպի ապագա: Հենց այս տեսլականով մի շարք քաղաքական ուժեր արդեն իսկ համախմբվել են եւ շուտով արդեն հանդես կգան հիմնադրման մասին տեղեկությամբ եւ կներկայացնեն իրատեսական ծրագիր:

Այս համատեքստում մայրաքաղաքում եւ մարզերում ձեւավորվում են գրասենյակներ եւ աշխատանքային խմբեր, որոնց հենց երեկ միացավ նաեւ «Արցախի հայրենասերներ» հանրային նախաձեռնությունը, որն իր աջակցությունը հայտնեց 3-րդ ուժի ձեւավորման գործընթացին: Ավելի վաղ Չարենցավան քաղաքում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կառույցի աջակցությամբ ձեւավորվել էր 3-րդ ուժի կազմկոմիտեի տարածքային ստորաբաժանումը, նույնպիսի նախաձեռնող խումբ ձեւավորվել էր Արմավիր քաղաքում՝ «Համերաշխություն» կուսակցության աջակցությամբ: Ավելին՝ 3-րդ ուժի ձեւավորմանը սկսել են աջակցել նաեւ մշակութային եւ մարզական տարբեր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ «Մարզիկները հանուն միասնության» կազմակերպությունն է: Այնպես որ, ամեն ինչ դեռ ավարտված չէ, թունելի վերջում լույս է նշմարվում…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top