Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին Թեհրանը կհարվածի գերմանական ռազմական օբյեկտներին, եթե Բեռլինը միանա պատերազմին Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Արոյի հետ խոսելու բան չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

Շատերի ուշադրությունից չի վրիպել փաստը, որ թեեւ Ստամբուլում կայացած «3+3» ձեւաչափով երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Միրզոյան Արարատը հանդիպեց ինչպես Իրանի, այնպես էլ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն խոսք անգամ չեղավ Լավրովի հետ հանդիպման մասին: Այդ մասին ոչինչ ասված չէ նաեւ ՀՀ արտգործնախարարության կայքում: Եվ ահա, կցկտուր խոսակցություններ կան, որ որոշ ոչ պաշտոնական շփումներ Միրզոյանի եւ Լավրովի միջեւ, այնուամենայնիվ, եղել են: Սակայն փորձերը՝ կազմակերպել նաեւ պաշտոնական հանդիպում, Լավրովը մերժել է՝ բացատրությամբ, որ պարզապես խոսելու բան չկա: Որ եթե անգամ հաջողվի Միրզոյանի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել, չկա երաշխիք, որ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել, այդ թվում՝ Փաշինյանի կողմից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ