Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

ՉԼ. «Ռեալի» հերթական «մաստեր կլասը», «Սլովանի» պարտությունը և այլ արդյունքներ(տեսանյութ)

Սպորտ

 

 

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում ուշագրավ հանդիպումների պակաս չկար։

Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ և 5-2 հաշվով կամային հաղթանակ տարավ։

«Բորուսիան» առաջին խաղակեսում երկու գնդակ էր ուղարկել մադրիդցիների դարպասը։  Երկրորդ խաղակեսում Վինիսիուսը հեթ-տրիկ ձեւակերպեց,  Անտոնիո Ռյուդիգերն ու Լուկաս Վասկեսն էլ մեկական անգամ աչքի ընկան։

«Ռեալը» 6 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, գերմանական ակումբը նույնքան միավորով 5-րդն է։

Տիգրան Բարսեղյանի Բրատիսլավայի «Սլովանն» էլ երրորդ անընդմեջ պարտությունը կրեց, այս անգամ կատալոնական «Ժիրոնայից»` 0-2։

«Ժիրոնան» Չեմպիոնների լիգայում տարավ ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակը և 3 միավորով 20-րդն տեղում է, «Սլովանը» միավոր չունի ու վերջինն է` 36-րդը։

Այլ արդյունքներն ամփոփ.

«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ»` 5-2 (տեսանյութ)

Անտոնիո Ռյուդիգեր, 60, Վինիսիուս, 62, 86, 90+3, Լուկաս Վասկես, 83 - Դոնիել Մալեն, 30, Ջեյմի Բայնոու-Գիտենս, 34

«Ժիրոնա» (Իսպանիա) - «Սլովան» (Սլովակիա)` 2-0 (տեսանյութ)

Միգել Գուտյերես, 42, Խուանպե, 73

Չիրացրած 11-մետրանոց` Քրիստիան Ստուանի, 88 («Ժիրոնա»)

«Արսենալ» (Անգլիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 1-0 (տեսանյութ)

Դմիտրի Ռիզնիկ, 29 (ինքնագոլ)

Չիրացրած 11-մետրանոց` Լեանդրո Տրոսարդ, 77 («Արսենալ»)

ՊՍժ (Ֆրանսիա) - ՊՍՎ (Նիդերլանդներ)` 1-1 (տեսանյութ)

Աշրաֆ Հակիմի, 55 - Նոա Լանգ, 34

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - «Բոլոնիա» (Իտալիա)` 2-0 (տեսանյութ)

Ջոն Մաքգին, 55, Ջոն Դուրան, 64

«Յուվենտուս» (Իտալիա) - «Շտուտգարտ» (Գերմանիա)` 0-1 (տեսանյութ)

Էլ Բիլալ Տուրե, 90+2

Հեռացում` Դանիլո, 84 («Յուվենտուս»)

Չիրացրած 11-մետրանոց` Էնցո Միյո, 86 («Շտուտգարտ»)

«Շտուրմ» (Ավստրիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)` 0-2 (տեսանյութ)

Նունու Սանթուշ, 23, Վիկտոր Դյոկերեշ, 53

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ