Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա «Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ) Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման «Փաստ». Հայազգի գործիչներից ով է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ

Մաղթանքս է՝ մեր հարափոփոխ իրականության մեջ շարունակվի «Իրավունքի» երթը. Իշխան Սաղաթելյան

Թեմա

«Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ,

«Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Բաբուխանյան,

«Իրավունք» թերթի 35-ամյակի առիթով ջերմորեն շնորհավորում եմ ինչպես Ձեզ, այնպես էլ խմբագրակազմին: Ցավում եմ, որ հոբելյանական այս օրը ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ հետխորհրդային շրջանի հայ մամուլի կայացման ու զարգացման երախտավոր Հովհաննես Գալաջյանը, ով թերթի հիմնադրման օրվանից՝ 1989 թվականից, մոտ երեքուկես տասնամյակ քայլել է թերթի հետ, ապրել նրանով: Հարգանք և խոնարհում Հովհաննես Գալաջյանի թողած պատկառելի ժառանգության առջև: Նա հայ մամուլի պատմության մեջ կմնա իբրև լուսավոր հետագիծ թողած խմբագիր:

«Ւրավունքի» ծնունդն ու երթը գրեթե համընկնում են Հայաստանի վերանկախացման և հետագա ընթացքի հետ: Թերթը ազդարարել է ԽՍՀՄ-ի փլուզումն ու Հայաստանի անկախացումը, Արցախյան փառավոր հաղթանակներն ու վերջին դավաճանական պարտությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հաջողություններն ու դժվարությունները: Հիրավի,

«Իրավունքը» մեր նորագույն պատմության 35-ամյա շրջանի յուրօրինակ տարեգրությունն է, հասարակական-քաղաքական կյանքը և, ընդհանրապես, հետխորհրդային Հայաստանի իրականությունը ներկայացնող զարկերակներից մեկը:

Արժևորելով թերթի անցած ուղին՝ չենք կարող չնշել նաև, որ մերօրյա ծանրագույն իրադարձությունների, իշխանությունների կործանարար ուղեգծի պայմաններում

«Իրավունքը» պատվով է իրականացնում իր առաքելությունը՝ կանգնելով դավաճանված Արցախի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, պայքարող հայ մարդու կողքին: Ծանր, բայց պատվաբեր ճանապարհ, որով ընթանում է «Իրավունքն» այսօր: Մաղթանքս է՝ մեր հարափոփոխ իրականության մեջ շարունակվի «Իրավունքի» երթը, իսկ նրա էջերում շուտով ազդարարվի մեր պետականության երերացող նավի վերստին հաղթական ընթացքի մասին;

Ջերմ բարեմաղթանքներով՝

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում․ ՔՊ ցուցակից դուրս է գալիս, որ փոխքաղաքապետ մնաԶելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ ԿարապետյանինԻնչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել ՄինասյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՕրվա խորհուրդ. Մայիսի 7 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԵրեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու»Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա«Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված