Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Պետք է լինել համեստ և շարունակել անել քո գործը.Սպերցյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բարձր է գնահատել թիմի ներկայիս խաղամակարդակը։

«Կրասնոդարը» նախորդ մրցաշրջանի համեմատ ուժեղացել է։ Մենք պրոֆեսիոնալ ենք մեր աշխատանքում և միասնական ենք նույնիսկ այն հանդիպումներում, որտեղ գրեթե ոչինչ չի ստացվում։

 

Մենք հաղթեցինք ոչ միայն «Զենիթին», այլ նաև «Լոկոմոտիվին» հյուրընկալվելիս, որը առաջին տեղում էր։ Այժմ յուրաքանչյուր խաղ ավելացնում է մեր մոտիվացիա: Նման հաղթանակներից հետո գալիս է վստահությունը։ Գլխավորն այն է, որ դա չվերաճի ինքնավստահության։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է լինել համեստ և շարունակել անել քո գործը»,- Sport24-ի հետ զրույցում ասել է Սպերցյանը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «ցուլերի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ