Կուպյանսկի ուղղություն. Ռուսները գրավել են Կրուգլյակովկայի մեծ մասը` ռազմաճակատը բաժանելով երկու մասի (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական բանակը Կուպյանսկի մերձակայքում կտրել է Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը՝ ներխուժելով Կրուգլյակովկա, որի «մաքրման» մասին երեկ հայտարարել է Գլխավոր հետախուզական վարչությունը։
Թեեւ ուկրաինական ԳՌՈՒ-ից հայտարարեց Կրուգլյակովկա գյուղը ռուսներից մաքրելու մասին, մինչդեռ հայտնվեցին այդ հատվածում ՌԴ զինված ուժերի հաջող ճեղքման կադրերը։ Այս մասին հայտնում է նաև ուկրաինացի զինյալը՝ «Ստվեր» ազդականչով:
«Ռուսները փորձեցին մեր խմբերը բաժանել երկու մասի: Տանկերով և հետևակի մարտական մեքենաներով մեքենայացված շարասյուները հարձակվել են Կրուգլյակովկա գյուղի վրա... Հակառակորդին հաջողվել է մինչև վաշտ մտնել գյուղ և անտառի մատույցներ։ Այս պահին ուկրաինական զինված ուժերը փորձում են նրանց տապալել իրենց դիրքերից»,- գրել է «Ստվերը»։
Միայն այսօր Կրուգլյակովկայի վրա երեք մեքենայացված հարձակում է տեղի ունեցել, գրում է նա։
«Կուպյանսկի ուղղություն. Ռուսները զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակվել են Կրուգլյակովկայի վրա հյուսիսից, որտեղ գրավել են մի քանի փողոցներ: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կադրերի՝ մարտերը տեղափոխվում են կենտրոնական մաս»,- հայտնել են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները:
Կրուգլյակովկան այս պահին Խարկովի ճակատի առանցքային կետերից մեկն է: Այս բնակավայրի նկատմամբ հսկողությունը թույլ է տալիս Ռուսաստանի Դաշնությանը կտրել ուկրաինական խմբավորումը Օսկոլ գետի եւ Օսլոկի ջրամբարի ձախ ափին և ֆիզիկական վերահսկողություն հաստատել Ուկրաինայի զինված ուժերի կարևոր նյութատեխնիկական ապահովման երթուղու վրա՝ գետի վրայով Կուպյանսկից հարավ: Նաեւ, այդ կերպ Օսկոլի ջրամբարի ողջ արեւելյան հատվածում ուկրաինական ուժերը հայտնվում են կիսաօղակում:
Այս պահին ռուսական ուժերը հաստատվել են Կրուգլյակովկայի արեւմտյան հատվածում` Օսկոլ գետին ձախ ափին: Ուկրաինական ուժերը համառորեն հակագրոհում են, սակայն արդյունք դեռ չկա:

