Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է

Եթե Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մնա նույնը, պարտությունները շարունակվելու են. Արթուր Սողոմոնյան

Սպորտ

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ կրած խայտառակ պարտությունից հետո՝ Ֆուտբոլի ֆեդերացիայում կրքերը չեն հանդարտվում: Իրավիճակը չփրկեց անգամ գլխավոր մարզչի՝ Ալեքսանդր Պետրակովին հեռացնելը զբաղեցրած պաշտոնից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ, ով դեռ մեկ տարի առաջ էր ահազանգում ֆեդերացիայում անառողջ մթնոլորտի մասին, իսկ բոլորովին վերջերս հայտարարել է, որ դադարեցնում է իր ֆուտբոլային գործունեությունը եւ վաճառքի է հանում թիմը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ձեր գնահատմամբ՝ արդյոք հավաքականի 0-2 հաշվով պարտության թիվ մեկ մեղավորը հենց նա էր:

— Բոլորին է հայտնի, որ պարտության մեջ, այո՛, առաջին հերթին մեղավորը գլխավոր մարզիչն է, որովհետեւ առանցքային որոշումները նա է ընդունում, թե ում դնի, ում հանի, ինչպես կազմակերպի խաղի մարտավարությունը, տեխնիկան եւ այլն: Դրա համար, միանշանակ, համարում եմ, որ մարզիչը մեղավոր է: Խաղացողների ընտրության հարցում, վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը մակեդոնացիներից ավելի քան ուժեղ էր իր վարպետությամբ, բայց երկրորդ խաղակեսում ակներեւ էր, որ Մակեդոնիայի հավաքականը լավ գիտեր, թե ինչ է անում, ավելի նպատակաուղղված էր, ինչը տվեց իր արդյունքը: Այնպես որ, ես անձամբ կարծում եմ, որ հաշիվը, իսկապես, համահունչ էր խաղի ընթացքին: Եթե առաջին խաղակեսում հայերը կարող էին գոլ խփել, բայց չհերիքեց հաջողությունը, ապա երկրորդ խաղակեսում մակեդոնացիները խաղում էին ավելի ինքնավստահ, ավելի կազմակերպված՝ չնայած նրան, որ նրանք գտնվում էին Հայաստանում, եւ ամբողջ մարզադաշտը միասնաբար սատարում էր մեր հավաքականին: Հետեւապես, ամեն դեպքում, մեղավորը մարզիչն է, այս դեպքում՝ խաղացողներին առարկություն, որպես այդպիսին, չկար: Եվ այն, որ Պետրակովի հրաժարականը եղավ, կարծում եմ ՝ ճիշտ որոշում էր, որովհետեւ նրա օրոք հավաքականն ունեցել է ոչ կայուն արդյունքներ: Հավաքականը կարող էր մեկ-երկու խաղ լավ խաղալ, հետո ձախողվում էր: Իսկ վարպետությունը նրանում է, որ լինի կայունություն: Եթե կայունություն չկա հավաքականի արդյունքներում, սա նշանակում է, որ մարզիչը ձախողված է:

Իսկ գուցե շարունակական պարտությունների համար պետք է նախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյա՞նը հրաժարական տար։

— Միանշանակ, սա է հիմնական խնդիրը հայկական ֆուտբոլի: Կարծում եմ՝ այս պարտությունը հավաքականի դրա հետեւանքն է: Եթե խոսենք, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակի մասին, սա միայն մարզիչի խնդիրը չէ, այլ բոլոր կազմակերպիչներն են մեղավոր: Բազմիցս ենք բարձրաձայնել, որ հավաքականի խաղերը վերածվել են տուրիստական շրջագայությունների, մի ամբողջ ուղեւորներով ինքնաթիռ է մեկնում, որոնք կապ չունեն ֆուտբոլի հետ, այլ ֆեդերացիայի ղեկավարության բարեկամներն ու ընկերներն են: Նաեւ այս ամենն է ազդում խաղի վրա, խախտվում են պրոֆեսիոնալիզմի սկզբունքները: Ուղղակի, հավաքականի այս պարտությունն ընդամենը սառցաբեկորի գագաթն է, որը մենք տեսանք: Սա մասն է խնդրի, իսկ այն լուծելու համար լրջորեն պետք է փոխել Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարին եւ ամենակարեւորը՝ մոտեցումը ֆուտբոլի հանդեպ, այլ ոչ թե ընկերական հարաբերություններն իշխող լինեն հայկական ֆուտբոլում:

Ի դեպ, Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը, պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Ժամանակը չէ՞, որպեսզի ֆուտբոլիստները, ֆուտբոլասերներն ու ֆուտբոլային ակումբների նախագահները միավորվեն եւ միանան այս պահանջին, չէ՞ որ ունեն այդ փորձը, ժամանակին էլ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին հասան:

— Լրիվ ճիշտ հարցադրում է, ես լիովին աջակցում եմ: Դուք գիտեք իմ դիրքորոշումը, ես արդեն վաղուց եմ հանդես գալիս Ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա ղեկավարության դեմ: Հաջորդ տարվանից կսկսվեն Աշխարհի գավաթի ընտրական փուլը, որտեղ ես անձամբ կարծում եմ, որ այս հավաքականով, որը հիմա ունենք, լուրջ հնարավորություն կա պայքարել Աշխարհի գավաթի համար: Բայց դրա համար, իհարկե, պետք է հայտնվեն ֆեդերացիայի ղեկավարությունում նոր մարդիկ: Պետք է ուժերը միավորել, սա պետք է լինի բոլորիս առաջադրանքը, որովհետեւ այս տարի ավելանելու են նաեւ Աշխարհի գավաթի համար պայքարողների թիվը: 34-48 հավաքական է մրցելու, այդ թվում՝ երեք նոր հավաքական լինելու է Եվրոպայից: Եվ այս առումով իրավիճակը լավացել է, մենք ունենք շանս պայքարել, եւ կարծում եմ՝ եթե միավորվենք Ֆուտբոլի ֆեդերացիաի ղեկավարի փոխոխության հարցում, շանսեր ունենք: Իսկ եթե մնա ինչպես կա, կարծում եմ ՝ գործընթացը կկրկնվի, կյանքը այս առումով ցույց է տալիս, որ եթե ինչ-որ սխալներ չես ուղղում, պատմությունը կրկնվում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված