Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Իրավունք» թերթը 35 տարի շարունակ բավարարում է ընթերցողների հազարավոր «ինչու»-ների պատասխանը․Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի շնորհավորանքը

Իրավունք 35 ամյակ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ շնորհավորանքը  «Իրավունք» թերթի 35-ամյակի կապակցությամբ․

Միշտ զարմացել եմ՝ «Իրավունք» թերթի խմբագրության աշխատաոճի հաջողության գրավականի վրա, ու ինքս էլ գտել եմ պատասխանը՝ ուրույն ձեռագիրն ու անմնացորդ նվիրումը, սրտացավությունն ու պատասխանատվությունը սիրած գործի նկատմամբ, գլխավորը երկրորդականից տարբերելու շնորհը, նույնիսկ աննշան թվացող դիպվածները կատարյալ, յուրահատուկ ներկայացնելու տաղանդը, խորագիտությունը, ակնածանքը, սերն ու նվիրումը սիրած լրատվամիջոցի նկատմամբ:

Ու այս ամենի արդյունքում՝ Հայաստան աշխարհի գողտրիկ ու չքնաղ աշխարհի փառավոր ու կարեւորագույն էջերը վավերագրող, այն սերունդներին անվերապահորեն պահ տվող մնայուն մի արժեք՝ «Իրավունք» վերտառությամբ, որն, անշուշտ, մի անսպառ աղբյուր է, որի վճիտ ակունքից ընթերցողների մի ողջ բանակ է անհագ խմում, խմում է ու… չի հագենում:

Օրեցօր հզորացող տեխնիկայի դարում որքան մտավոր ներուժ, եռանդ, ջանք պետք է ներդնել, որպեսզի կարողանաս «ստիպել», համոզել ընթերցողին, որ հատկապես ա՛յս թերթը պետք է ընթերցել, որ ա՛յս լրատվամիջոցն է ամենահոգեհարազատը, որ հենց «Իրավունք» թերթն է 35 տարի շարունակ բավարարում  հազարավոր «ինչու»-ների պատասխանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ