Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսապես օգուտ բերել միայն մի դեպքում, եթե ապահովված լինի երկրի անվտանգությունը․ Վարդան Բոստանջյանը փակագծեր է բացում

Հանդիպում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է՝ հայ-թուրքական սահմանի բացումը բխում է թուրք և հայ ժողովրդի շահերից։ Վերջինս համոզված է, որ Թուրքիայի հետ բաց սահմանների դեպքում Հայաստանը կունենա երկարատև խաղաղություն։

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, սակայն վստահեցնում է Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է տնտեսապես օգուտ բերել Հայաստանին, եթե ապահովված լինի երկրի անվտանգությունը, հակառակ պարագայում դրական ակնկալիքների մասին անգամ մտածելը անմտություն է․

-Այ՛ո, Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կլինեն տնտեսական մեծ հնարավորություններ՝ գործունեության և արդյունքի հասնելու կտրվածքով։ Տեսեք, կան ռեսուրսներ, որոնք կարելի է բաց սահմանների դեպքում օգտագործել, նույնիսկ, եթե չկա ռեսուրս, ապա բաց սահմանների դեպքում պետք է դրանք հայթայթել։ Մեր տնտեսական կաշկանդվածությունը միշտ պայմանավորված է եղել շրջանառվելու հնարավորությունը կորցնելով։  Խորհրդային Միության ժամանակ հայ ժողովուրդը կարողանում էր մաքսիմալ օգտվել տարբեր երկրների ռեսուրսներից, քանի որ միասնական կառավարում էր, սակայն հիմա այդ երկրների հետ հարաբերությունները փոխվել են, և ՀՀ տնտեսությունն ունի որոշակի կաշկանդվածություն։ Մեր սպառումը վատը չէ, իհարկե, մենք աղքատություն ունենք, խոցելի տեղեր, սակայն Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է բոլոր տեսակի խոցելիությունները դուրս բերել օրակարգից։ Կրկնում եմ՝ անվտանգության առումով ունենք ռիսկ, որի պարագայում որևէ մեկը չի կարող ասել, որ Հայաստանը կգտնվի «երկաթյա» անվտանգության տիրույթում։ Բացի այդ, արտահանման առումով մենք չենք կարող թուրքական շուկայում մրցակցությանը դիմանալ՝ ռեսուրսով, տիրույթով ու բնակչության քանակով ևս։ Բայց, եթե հայկական կողմում լինեն լավ դիվանագետներ, կարող են նրանց հետ տնտեսական համագործակցության գնալ։ Այդ համագործակցության պարագայում կլինենք դոմինանտ։ Ցանկացած հարաբերական խաղաղության դեպքում հայ մարդը կարող է իրեն կրկին դրսևորել։

Անդրադառնալով ՀՀ ներկա տնտեսության զարգացման տեսլականին․

-ՀՀ համար տնտեսական զարգացման կտրվածքով եզակի ճանապարհ են մնում ԵԱՏՄ-ի նման միությունները, որովհետև տնտեսության վատ կառուցվածքի պայմաններում, չեմ կարծում, թե Հայաստանը տեսանելի հեռանկարում կարող է ստեղծել այնպիսի արտադրանք ու ծառայություններ, որոնցից կցանկանա օգտվել աշխարհը։ Իշխանության մոտ երկու խնդիր կա՝ սիրելի լինել Արևմուտքին, և մյուս կողմը, ինչն ավելի կարևոր է պետության համար, տնտեսությունը հնարավորինս զարգացնել։ Իսկ հետխորհրդային բոլոր երկրները, այդ թվում՝ ՀՀ-ն, գոնե առայժմ չեն կարող ստեղծել մի բան, որը կունենա պահանջարկ այդ շրջանակից դուրս։

Թե որքանո՞վ է Հայաստանն այսօր կարողանում կապիտալիզացնել ԵԱՏՄ տնտեսական օգուտները և հատկապես վերջին երկու տարիների դրական ազդեցությունները՝ հարցին ի պատասխան, մեր զրուցակիցը ցավով արձանագրեց․

-Իշխանությունները կապիտալիզացիայից ոչինչ չեն հասկանում։ Եթե հասկանային էլ, նրանք զինվորագրվել են լրիվ այլ նպատակի՝ ՀՀ-ից ու տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Իսկ այդ դեպքում, ԵԱՏՄ-ից ու այդ միության հիմնական  խաղացող ՌԴ-ից տնտեսապես կախված Հայաստանին սպասվում է տարածաշրջանի մյուս լիդերի հետ համակեցության նոր կանոններին ադապտացվելը, ինչն էլ իրենից ենթադրում է «վիլայեթացում»։ Իսկ այս իշխանությունները Ռուսաստանին դուրս մղելով՝ ցանկանում են Թուրքիայի գործոնն ուժեղացնել, որով պայմանավորված՝ այդ առաջադրանքն իրենց վրա վերցրել են կառավարողները, իսկ դա հնարավոր է միայն բացառապես պարտքը մեծացնելու ճանապարհով: Եվ այս ամբողջ միտումի պարագայում մտածել, որ մենք պարտքային բեռը կփոքրացնենք, անիրատեսական է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված