Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ) Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին ՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերով Փաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ) Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Չինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից Թրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ Սա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններին Դուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»

Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից

Հասարակություն

Հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց միջազգային ամենահեղինակավոր Միջազգային CMC համաժողովը՝ հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Ավելի քան 150 մասնակից և խորհրդատու 30 երկրներից ժամանել էին Հայաստան՝ քննարկելու խորհրդատվական ոլորտի նորամուծությունները և առաջնահերթությունները։

Համաժողովի ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 30 ներկայացուցիչներ և 35 հյուրեր ու խոսնակներ տարբեր երկրների առաջատար խորհրդատվական ընկերություններից։

«Համաժողովի հաջողությունն ակնհայտ է, և ես հատկապես կարևորում եմ այն, որ Հայաստանում անցկացվեց այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Համաժողովի ընթացքում ձևավորվեցին մի շարք կարևոր գործընկերային պայմանավորվածություններ, որոնք ապագայում կունենան էական ազդեցություն մեր երկրի խորհրդատվական և գործարար համայնքների զարգացման վրա։ IMC Armenia-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել նաև ավելի քան 45 պատվիրակներ, և միջազգային խորհրդի կողմից Հայաստանում անցկացված խորհրդատվական կոնֆերանսը գնահատվեց որպես լավագույնը»,- ասաց IMC Armenia-ի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն էր։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես եկավ որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։ Միջազգային CMC համաժողովն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ՝ ուղղված տեխնոլոգիաների, կայունության և բիզնեսի վերափոխմանը:

«Շատ ուրախալի է տեսնել, որ կայուն զարգացման թեման Հայաստանում լուրջ քննարկման առիթ է դառնում, առավել ևս այսպիսի միջազգային մակարդակով և առաջատար մասնագետների ներգրավմամբ: Ucom-ն էլ մեծ նշանակություն է տալիս կայունությանը` մասնավորապես մեր կորպորատիվ սոցիալական նախագծերի միջոցով, ուստի և չէինք կարող անմասն մնալ նման միջոցառմանը: Հուսով ենք, որ մոտ ապագայում կայուն մոտեցումները կլինեն մեր երկրում բոլոր գործընթացների հիմքում և մենք արագ զարգացում կունենանք փոխգործակցության շնորհիվ», - ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիմնական ելույթներն անդրադարձան արհեստական բանականության և մարդանման ռոբոտների զարգացմանը, ինչպես նաև թվայնացման ու բիզնեսում կայունության ապագային: Թվային փոխակերպման և կայուն զարգացման խորհրդատվության մասին ելույթները կարևորեցին կայուն գործելակերպի ու կառավարման դերը ժամանակակից ընկերություններում:

Համաժողովի պանելային քննարկումներն անդրադարձան ապագայի աշխատաշուկայի դինամիկային, արհեստական բանականության ազդեցությանը արդյունաբերության վերափոխման գործընթացում և  թվային միջավայրում բիզնեսների առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով նորարարական գործիքների կիրառումը փոփոխվող աշխարհում:

Վարպետության դասերը հնարավորություն տվեցին ձեռք բերելու գործնական գիտելիքներ՝ անդրադառնալով տեխնոլոգիաներին, կայունությանը, թվային փոխակերպմանը և ղեկավարման մի շարք նորարար գործիքներին:

Համաժողովի օրերին՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ նաև «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ էր սահմանել խորհրդատվական ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերի համար, և հաղթող ճանաչվեցին 9 երկրներից ներկայացված նախագծեր։ Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև հայկական ընկերություններ ու նախաձեռնություններ։

Հայաստանի ազգային հաղթողի կոչման արժանացավ՝ «Հայաստանում օրգանական պարարտանյութերի ոլորտի գնահատում և աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ծախս-շահույթ և արժեշղթայի ուսումնասիրությունների գործում» (Assessment of organic origin fertilizers sector status in Armenia and support to the GoA with cost-benefit and VC studies) նախագիծը։ 

Համաժողովի ընթացքում տարբեր ձևաչափերով ելույթ ունեցան ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը և առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը։ Ելույթներով և պանելային քննարկումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատարներ Սանովբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn), Նատալիա Մակովա (Natalia Makova), Ֆանի Զայլըրի (Fani Xylori) և շատ ուրիշներ։

2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։

 






Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով16 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց տեղը ՉԼ-ի 2025/26 փուլինԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top