Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան

Բանը հասավ Նիկոլ բաշուն

Վերլուծություն

ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած տարբեր թեւերի ՔՊ-ականների թեժ վիճաբանությունը, բացի այն, որ իրականում պայթեցրեց իշխանության կուռ լինելու մասին առասպելը, խոշոր հաշվով՝ սկանդալային կոռուպցիոն բացահայտում էր: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն երկու անգամ դիմել են: Սա նշանակում է, որ կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում է եղել՝ հովանավորչություն:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Արարատի քաղաքապետարանը 45 հազար դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ըստ տարբեր աղբյուրների` մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ամենագնաց, որի մատակարարը եղել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը։

Ապերախտների ժամանակաշրջանը հո պոզով-պոչով չի լինում, պատկերացրեք՝ նախ նեղը ընկած Աղազարյանը «չերեզներով» դիմում է Քյարամյանին՝ որդու հարցով, սակայն խորհրդարանում «ֆաս» հրահանգով հարձակվում է Քյարամյանի վրա, վերջինս էլ սկսում է «երգել»՝ ի լուր ամենքի: Բայց այս հարցում պետք է խրախուսել Քյարամյան Արգիշտին՝ «դուխո՜վ» շարունակիր հետագա բացահայտումներդ: Չէ որ ՔՊ-ում «ոտքդ տրորելու» օպերացիան դեռ չի ավարտվել, իսկ դու տակ մնացող տղա չես:

Ի դեպ, այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ Նիկոլը չկա, հայտնվել է երկրորդական պլանում, ինչն առնվազն հուշում է, որ դեպքերը զարգանում են՝ առանց իր դիրիժորության: Ավելին՝ ինչպես նշում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը, այսպես գնա, ՔՊ-ն է մանդատները դնելու: Հետեւապես, կկարողանա՞ Նիկոլը փակել մանր ու խոշոր ՔՊ-ականների բերանը, ցույց կտա ժամանակը:

ՈՎ Է ՍՈՒՐԲ, ՈՎ՝ ԱՆՄԵՂ

Ըստ ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի` կապիտուլյանտների ներկայացուցիչների ներքին «ռազբորկան» ապացուցեց երկու պարզ ճշմարտություն:

  1. Ըստ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «...կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար»:
  2. Ըստ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի՝ «...Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»: Այսինքն՝ ասում են, որ կա արդարադատության ապօրինի իրացում, կամ ապօրինի արդարադատություն: Եվ կա կոռուպցիա ու հովանավորչություն՝ հենց դրանց դեմ պայքարողների շարքերում:

Ա. Զաքարյանն արդարացիորեն ընդգծում է, որ դժվար է չհամաձայնել այս պարզ ճշմարտության հետ. «Հայրենիք, ազգային արժանապատվություն ու սկզբունքներ չունեցող իշխանության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Առանձին վերցրած Արգիշտի Քյարամյանը կամ Հովիկ Աղազարյանը մեղավոր չեն այս պատմության մեջ: Պրոբլեմը իշխանության որակի մեջ է, եւ եթե մյուս պատգամավորները կամ գործադիրի ներկայացուցիչները դեռեւս չեն հայտնվել սկանդալում, չի նշանակում, որ «սուրբ» են կամ իրենց մոտ ամեն ինչ կարգին է»:

Դժվար է չհամաձայնել Արտակ Զաքարյանի այն մտքին եւս, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասն արդեն թաթախված է տարբեր պատմությունների, իշխանությունն ու պաշտոնական դիրքը սեփական շահերի համար օգտագործելու թեմաների մեջ: Բոլորն էլ լավ հասկանում են, որ ստի, կեղծիքի, ցինիզմի ու հայրենիքի հանդեպ անբարո մտածողության տեր իշխանությունը որպես կանոն ներսից է փչացած եւ մերթընդմերթ ի ցույց է դնում իր իրական դեմքը:

«Չի բացառվում, որ մեկ այլ նմանատիպ «ռազբորկայում», օրինակ, Արարատ Միրզոյանը, անկախ իր կամքից, ինչ- որ մեկի վրա բարկացած ասի հետեւյալ ճշմարտությունը «...կարո՞ղ ա Արցախից չե՛ք հրաժարվել հանուն թշնամական շահերի եւ հանուն իշխանության պահպանման…», - նշել է նա:

ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Իսկ ինչի՞ կհանգեցնի իրար «դա խազ» փչացնելու ներիշխանական գործընթացը: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝Քյարամյանը սպառնում էր երկրի սահմանադրական կարգին, ու եթե Փաշինյանը նրան անհապաղ պաշտոնանկ չանի, ապա նրա անգործությամբ կամ խրախուսմամբ երկրում հասունանում է հեղաշրջում: Բայց հարցն այն է, որ նրանից ազատվելը բոլորովին էլ հեշտ չէ, չէ՞ որ Քյարամյան Արգիշտիի ինքնավստահությունն ու խրոխտ հայտարարությունը, թե՝ «...Էս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որը կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եւ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել։ Արձագանքը հետագայում կստացվի», բոլորովին էլ պայմանավորված չէ նրանով, որ առյուծի կաթ է խմել: 33-ամյա Քյարամյանը շատ բան ունի պատմելու ՔՊ-ի մասին, իսկ նրան վեց տարի լռեցրել են՝ 6 պաշտոն տալով, գնդապետի կոչում ու «Արիության մեդալ» շնորհելով: Այս իրավիճակում Նիկոլին ոչինչ չի մնում անել, քան փորձել երկու կողմերին էլ սանձել: Կհաջողվի՞, սա այլ հարց է: Բայց փաստաբան Արսեն Բաբայանը եկել է այն եզրահանգման, որ՝ «Եթե Քյարամյանը հրաժարական չտվեց, նշանակում է՝ նրա գործողությունները տեղին էին եւ նա հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի համար մեկ պատժիչ գործիքը»: Մեզ մնում է ավելացնել՝ այս դեպքում ատամ ցույց տվող ՔՊ-ականներին պատժող գործիքը:

Ինչեւէ, իրավիճակն ինչ զարգացում կունենա, ամեն ինչ ցույց կտա գալիք շաբաթը, երբ խորհրդարան կբերեն սահմանազատման կանոնակարգը ու դեմ կտան պատգամավորներին, որ կողմ քվեարկեն: Ասել, թե հիմա նրանց մեջ ինչ-որ հայրենասիրական բան է արթնանալու ու փորձելու են տապալել քվեարկությունը հենց ՔՊ-ականներն, իհարկե, չափազանցված է: Բայց փաստն այն է, որ Նիկոլն այլեւս միայնակ չի պատրաստվում կրել ողջ մեղավորությունը՝ արածի ու անելիքի: Հիմա եկել է ԱԺ-ի եւ անձամբ՝ այն ղեկավարող Սիմոնյան Ալենի գրպանը գցել ողջ հանցավորությունը եղելության: Դրա համար էլ սոցցանցերում ֆեյքերն արդեն սկսել են տարածել ավելի լուրջ կալիբրի ՔՊ-ական պատգամավորի եւ Նիկոլի միջեւ հնարավոր բախման մասին:

«ԳՌԶՈ՝ ՎԱՐՉԱՊԵՏ» ԳԱՂՏՆԻ ՊԼԱ՞Ն

Ոչ վստահելի աղբյուրները սոցցանցերում ազդարում են Նիկոլի եւ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առճակատման նոր փուլի մասին: Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում: Եվ ահա սկսել են շշուկներ պտտվել «Գռզո՝ վարչապետ» գաղտնի պլանի մասին: Իսկ Նիկոլը սկսել է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով ցույց տալով, որ ամենքդ ունեք ինչ-ինչ «բողկեր կերած», հետեւապես՝ «չշշկռեք»: Ընդ որում՝ սեփական թիմի դեմ կոմպրոմատների պայքարում Նիկոլ-Աննա զույգը հաղթող է: Եթե իրենց անունն է դուրս եկել միայն, ապա ՔՊ-ական այլ չինովնիկների դեպքում՝ ցնցող բացահայտումներ ամեն պահի կարող են ի հայտ գալ՝ լինի ամենադուխով Քյարամյան Արգիշտիի ձեռամբ, թե՝ այլ կերպ: Իհարկե, անհանգստանալու բան ունեն նաեւ Նիկոլն ու Աննան, համենայնդեպս՝ Սուքիասյան Խաչատուրը, դժվար թե, սա հաշվարկած չլինի: Ու ամենատխուրն այն է, որ ներքին առճակատման մեջ, ըստ ամենայնի, էլի դրսից են «իտոգ» տալու: Ո՞ր դեսպանատունը, ո՞ւմ ավելի քաղցր աչքով կնայի, նա էլ կդառնա ՔՊ-ում հերոս ու հակահերոս: Իսկ երկիրը շարունակում է քայքայվել՝ աննկատ մնալով ՔՊ-ականների ինտրիգների, փառատոն-համերգների շղարշում:

Իսկ ընդդիմությունն այս ֆոնին դեռ հստակ գործողությունների չի անցել: Ի՞նչ անել, թերեւս լավագույն խորհուրդը տվել է քաղաքական փորձառություն ունեցող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Հաջողության հասնելու ճանապարհը ոչ թե հակառակորդից ավելի ուժեղ լինելու մեջ է, այլ նրա համար այնպիսի պայմանների ստեղծումը, որ քեզ հակադրվելով՝ ինքն իրեն կրակը գցի», - նշել է նա: ՔՊ-ն արդեն իսկ ինքն իրեն գցել է կրակը, ընդդիմությանը մնում է գոնե հիմա չմարել կրակն, այլ այդ կրակից զգուշորեն շագանակներ հանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top