Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը

Ալենը թուրք խոսնակի հետ «Զանգեզուրի միջանցքի՞ց» էր խոսում

Վերլուծություն

­Նա­խօ­րեին, մեղմ ա­սած, բա­վա­կա­նին տհաճ վի­ճա­կում հայտն­վեց Ա­լեն Սի­մոն­յա­նը: Ժն­եւում ծրագր­ված էր նրա հան­դի­պու­մը Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի նա­խա­գահ Նու­ման Քուր­թուլ­մու­շի եւ ադր­բե­ջա­նա­կան Մեջ­լի­սի խոս­նակ Սա­հի­բա Գա­ֆա­րո­վա­յի հետ: Թեեւ Քուր­թուլ­մու­շի հետ հան­դի­պու­մը կա­յա­ցավ, սա­կայն վեր­ջին պա­հին ադր­բե­ջա­նա­կան կող­մը հրա­ժար­վեց Ա­լե­նի հետ խո­սել:

ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԺՆԵՎՈՒՄ

Ա­սել, թե թուր­քա­կան եւ ադր­բե­ջա­նա­կան խոս­նակ­նե­րի հետ հան­դի­պու­մից ինչ-որ տեկ­տո­նիկ գոր­ծըն­թաց­ներ էին սպաս­վում, ի­հար­կե, միամ­տութ­յուն կլի­ներ: Բայց, ա­մեն դեպ­քում, պետք է հաս­կա­նալ՝ ին­չո՞ւ էր նման հան­դի­պում­ներ ծրագր­վել, եւ ին­չո՞ւ դրան­ցից մե­կը վեր­ջին պա­հին ձա­խող­վեց: Նախ նկա­տենք, որ սա պետք է լի­ներ Ա­լե­նի եւ Գա­ֆա­րո­վա­յի հեր­թա­կան հան­դի­պու­մը, ե­թե չենք սխալ­վում՝ եր­րոր­դը: Հան­դի­պում­նե­րի այս շար­քը սկսվեց ա­րեւմտ­յան միջ­նոր­դութ­յամբ հայ-ադր­բե­ջա­նա­կան «կար­գա­վոր­ման» գոր­ծըն­թա­ցի շրջա­նակ­նե­րում, իսկ ժնեւ­յան այս չկա­յա­ցած հան­դի­պու­մը լայ­նո­րեն գո­վազդ­վեց նաեւ Ն­յու Յոր­քում ան­ցած ա­միս Բ­լին­քե­նի միջ­նոր­դութ­յամբ կա­յա­ցած` Բայ­րա­մով-­Միր­զո­յան հան­դիպ­ման հա­մա­տեքս­տում:

­Խորհր­դա­րա­նա­կան խոս­նակ­նե­րի փաս­տա­ցի ո­չինչ չխոս­տա­ցող հան­դի­պում­նե­րի այս շար­քը հատ­կա­պես ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար կա­րե­ւոր էր եր­կու ի­մաս­տով: Նախ, ցույց տա­լու հա­մար, որ, թեեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված ռեալ արդ­յունք­նե­րի բա­ցա­կա­յութ­յան, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը լայն ճա­կա­տով ըն­թա­նում է: Ա­պա նաեւ, որ այդ հան­դի­պում­նե­րը Ա­լե­նին ներ­կա­յաց­նում էին լուրջ գոր­ծիչի կեր­պա­րով, ով ի զո­րու է մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի լուրջ բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րել: Ու հի­շե­լով, թե ինչ­պես է պետք ե­ղած պա­հին Հա­յաս­տա­նում ա­մե­րիկ­յան դես­պա­նը «վա­զում» ԱԺ՝ նեղն ըն­կած Ա­լե­նի հա­մար «դոշ տա­լու» նպա­տա­կով, կա­րե­լի է կռա­հել, թե հատ­կա­պես ում եւ ին­չու է պետք Ա­լե­նին լուրջ, մի­ջազ­գա­յին կա­պե­րի ու­նակ գոր­ծ­չի կեր­պար տալ, թե Նի­կո­լից ի՞նչ պա­կաս տղա է, մի՞­թե չի կա­րող պետք ե­ղած պա­հին փո­խա­րի­նել նրան:

­Գա­լիս ենք հա­ջորդ հար­ցին. իսկ ա­մե­րի­կա­ցի­ներն այս պա­հին ի՞նչ պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն Նի­կո­լի ա­պա­գա­յի հետ կապ­ված: Հաշ­վի առ­նե­լով այն բո­լոր «տա­րօ­րի­նա­կութ­յուն­նե­րը», որ նա վեր­ջին ժա­մա­նակ­ներս հրա­պա­րա­կավ ի ցույց է դնում: Նախ, գնում է Վ­րաս­տան եւ ցու­ցադ­րա­կան ջերմ հան­դի­պում անց­կաց­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րի աչ­քի գրո­ղը դար­ձած վար­չա­պետ Կո­բա­խի­ձեի հետ: Դ­րա­նից հե­տո, ճիշտ է, այ­ցե­լեց նաեւ Ն­յու Յորք եւ Փա­րիզ, բայց ան­մի­ջա­պես էլ մեկ­նեց Մոսկ­վա, այն էլ՝ Պու­տի­նի ծննդյան օ­րը: Էլ չա­սած, որ նո­րից սկսեց Պու­տի­նի հետ քննար­կել հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան: Դ­րա­նից հե­տո հան­կարծ «հի­շեց», որ ռուս­նե­րը հա­յաս­տան­յան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ինչ-որ դեր ու­նեն: Վեր­ջա­պես, պատ­րաս­վում է եւս մեկ այց կա­տա­րել ՌԴ, մաս­նակ­ցել ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար մեկ այլ «աչ­քի գրող» ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին, եւ այդ շրջա­նակ­նե­րում ո՞վ ի­մա­նա, թե ինչ շփում­ներ կու­նե­նա Պու­տի­նի ու Ա­լիե­ւի հետ:

­Խո­շոր հաշ­վով, ա­մե­րիկ­յան դես­պա­նը մտա­հոգ­վե­լու տեղ ու­նի: Ե­թե ոտ­քով-գլխով Վա­շինգ­տո­նի գրպա­նում գտնվող Վ­րաս­տանն է մի քա­նի ամ­սում կտրուկ շրջա­դար­ձե­րի գնում, ին­չո՞ւ Նի­կոլն էլ դա չի կա­րո­ղ ա­նել: Ա­ռա­վել եւս, որ ռուս­նե­րը Վ­րաս­տա­նում գոր­ծե­լու շատ ա­վե­լի սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րութ­յու­ններ ու­նեին, քան Հա­յաս­տա­նում: Վեր­ջին հաշ­վով, Հա­յաս­տա­նը մնում է ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն կա­ռույց­նե­րի կազ­մում, այս­տեղ ռու­սա­կան բա­զա կա, տնտե­սութ­յու­նը մե­ծա­պես կապ­ված է ռուս­նե­րի հետ եւ այլն. գոր­ծիք­ներ, ո­րոնք Վ­րաս­տա­նում վա­ղուց են վե­րաց­վել: Այ­սինքն, ե­թե ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, երբ վրա­ցա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը սկսել է հա­մա­րել, որ ի­րեն ա­րեւմտ­յան ուղղ­վա­ծութ­յունն այ­լեւս պետք չէ, քա­նի որ աշ­խար­հում լուրջ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յու­ններ կան, ա­պա Թ­բի­լի­սիին այդ մտքին տա­նող բո­լոր գոր­ծոն­նե­րը, շատ ա­վե­լի ու­ժե­ղաց­ված տար­բե­րա­կով, ազ­դում են նաեւ Նի­կո­լի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա: Թե­կու­զեւ միայն այն գոր­ծո­նը, որ ծո­վա­յին եր­կիր Վ­րաս­տա­նը Ա­րեւ­մուտ­քի հետ ֆի­զի­կա­կան կա­պի սահ­մա­նա­փա­կում­ներ չու­նի, իսկ Հա­յաս­տա­նը, ե­թե փոխ­վի Թ­բի­լի­սիի ուղղ­վա­ծութ­յու­նը, կվե­րած­վի տա­րա­ծաշր­ջա­նա­յին «սպի­տակ ագ­ռա­վի», ար­դեն իսկ բա­վա­րար գոր­ծոն է, որ Նի­կո­լի բո­լոր պատ­կե­րա­ցում­նե­րը գլխի­վայր շրջի: Ու այս­պես շա­րու­նակ:

Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է որ ու­նե­նան մտա­հո­գութ­յուն­նե­րի մի ամ­բողջ փունջ, որ Նի­կո­լը, ե­թե ան­գամ չու­զե­նա, մեկ է՝ այ­սօր-վա­ղը կա­րող է ի­րենց «վրա­յից թռնել»: Դա թույլ չտա­լու միակ «զսպա­շա­պի­կը» ե­ղել եւ մնում է «գլխին կա­խել» հե­ղաշրջ­ման վտանգ, ըստ այդմ էլ՝ պար­բե­րա­բար բա­վա­կա­նին սուր կեր­պով օ­րա­կարգ է մտնում «Նի­կո­լից ինչ պա­կաս տղա է Ա­լե­նը» թե­ման: Իսկ ա­հա ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րի հետ կապ­ված պատ­մութ­յու­նը ե­կավ «տա­կից» հու­շե­լու, որ այս պա­հին էլ այդ թե­ման օ­րա­կար­գում է…

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ԱՐԳԵԼԱԿԸ ՍԵՂՄԵՑ

Ա­հա այս ի­րո­ղութ­յու­նն­երի ֆո­նին ի­րոք կա­րե­ւոր հարց է դառ­նում, թե այդ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ Ա­լե­նի հետ հան­դիպ­ման ներ­կա­յա­ցած Գա­ֆա­րո­վան վեր­ջին պա­հին հրա­ժար­վեց հան­դի­պու­մից, ցույց տա­լով, որ Ա­լենն ա­մե­նե­ւին էլ այն դեմ­քը չէ, ինչ­պի­սին փոր­ձում են ի ցույց դնել: Ու չմո­ռա­նանք, որ հա­զիվ թե ա­ռանց Ա­լիե­ւի իմա­ցութ­յան, ա­վե­լին՝ հրա­հան­գի նրա սե­փա­կան Մեջ­լի­սի խոս­նակն ի­րեն նման բան թույլ տար: Բայց ի՞նչ ե­ղավ Ա­լիե­ւին, որ այդ­պես մի րո­պեում մտա­փոխ­վեց: Մի՞­թե նա օ­րերս Նի­կո­լի հետ միա­սին Պու­տի­նի ծննդյան խնջույ­քին չէր մաս­նակ­ցում, եւ մի­գու­ցե բա­ժակ-բա­ժա­կի են խփել. բա սե­ղա­նակ­ցիդ խոս­նա­կին նման վի­ճա­կի մե՞ջ են դնում: Չ­նա­յած, ե­թե խո­րը նա­յենք, Ա­լիե­ւը մի­գու­ցե մի բան էլ Նի­կո­լին լա­վութ­յո՞ւն ա­րեց՝ Ա­լե­նին նման հե­ռա­կա ապ­տակ տա­լով…

Չ­նա­յած հար­ցը միայն Ա­լե­նը չէ, Նի­կո­լին ուղղ­ված հար­ված­ներ եւս ժնեւ­յան այս պատ­մութ­յա­նը զու­գա­հեռ Ա­լիե­ւից ե­կան: Այս­պես, Նի­կո­լը նաեւ Մոսկ­վա­յում շա­րու­նա­կում էր ա­ռաջ տա­նել թե­զը, թե հնա­րա­վոր է պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել ար­դեն պայ­մա­նա­վոր­ված դրույթ­նե­րի հի­ման վրա` մնա­ցած կե­տե­րը թող­նե­լով ա­պա­գա­յին: Իսկ ա­հա Ա­լի­եւը եւս մեկ ան­գամ մեր­ժեց դա, ա­սե­լով, որ նման մո­տե­ցու­մը ոչ միայն «միան­գա­մայն ա­նի­րա­տե­սա­կան» է, այլ, որ նույ­նիսկ նման մո­տեց­ման նա­խա­դե­պեր չգի­տի: Այ­սինքն, գնդա­կը թողն­ում է Նի­կո­լի դաշ­տում: Այ­սինքն, կա­րող է փոր­ձել շա­րու­նա­կել Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի մի­ջեւ «եր­կու ա­թո­ռի նստե­լու» կուր­սը, կա­րող է մնալ կախ­ված ա­մե­րի­կա­ցի­նե­րի հե­ղաշրջ­ման սպառ­նա­լիք­նե­րից եւ այլն. իր ո­րո­շե­լիքն է: Բայց «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կլի­նի կա´մ­ ամ­բող­ջա­կան տար­բե­րա­կով, կա´մ չի լի­նի՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ու կախ­ված գլո­բալ ո­րո­շու­մից, ո­րը Նի­կո­լը ստիպ­ված է կա­յաց­նել, հաս­կա­նա­լի կդառ­նա նաեւ այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե Ա­լե­նին «փչաց­նե­լը» Նի­կո­լը Ա­լիե­ւի կող­մից լա­վութ­յո՞ւն կհա­մա­րի, թե՝ հար­ված:

ԵՎ ՆՈՐԻՑ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ»

Չ­նա­յած, թե Ա­լե­նի այս ժնեւ­յան խա­ղե­րին ինչ գնա­հա­տա­կան կտա Նի­կո­լը, պետք է նաեւ խնդրի այս կող­մին նա­յել:

Կրկ­նենք, Թուր­քիա­յի խորհր­դա­րա­նի խոս­նա­կի հետ ծրագր­ված հան­դի­պու­մը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա­յա­ցավ: Ու այս­տեղ պարզ հարց է ծա­գում՝ իսկ ի՞նչ էր քննար­կում Ա­լե­նը թուրք գոր­ծըն­կե­րոջ հետ:

Այս ա­ռու­մով պետք է հե­տեւ­յալ փաստն աչ­քա­թող չա­նել: Քուր­թուլ­մու­շը, Ա­լե­նից զատ, հան­դի­պեց նաեւ Գա­ֆա­րո­վա­յի հետ՝ հայ­տա­րա­րե­լով. «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի բա­ցու­մը մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ կստեղ­ծի թյուր­քա­կան աշ­խար­հի հա­մար»: Այ­սինքն, թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը հեր­թա­կան ան­գամ ի ցույց դրեց, թե ինչ սպա­սե­լիք­ներ ու­նեն Հա­յաս­տա­նի հետ կապ­ված: Ու պարզ հարց է ծա­գում՝ Ա­լե­նը նույն Քուր­թուլ­մու­շի հետ հան­դի­պում է, որ ի՞նչ, «Զա­նգե­զու­րի մի­ջան­ցքի» հա՞րց է քննար­կում: Այլ բա­նից խո­սե­լու ցան­կութ­յուն Ան­կա­րան չու­նի: Ա­մեն դեպ­քում, հի­շեց­նենք, որ նույն Ա­լե­նի թի­մա­կից, Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցում Նի­կո­լի ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բին­յանն էր օ­րերս հայ­տա­րա­րում, որ Թուր­քիա­յում բա­ցա­կա­յում է քա­ղա­քա­կան ո­րո­շու­մ՝ Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կար­գա­վո­րե­լու վե­րա­բեր­յալ: Ու հի­մա ի՞նչ է, Ա­լե­նը Քուր­թուլ­մու­շին հա­մո­զում էր, թե ինչ կլի­նի, քա­ղա­քա­կան ո­րո­շո՞ւմ կա­յաց­րեք, թե՞ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ  Թուր­քիա­յի այս պա­հին հե­տաքրք­րող միակ հարցից՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից» էին խո­սում: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ որ­քան էլ ներ­հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մոլ­նե­րը փոր­ձում են «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցը «ռսի ջե­բը» գցել, մեկ է՝ ան­գամ Նի­կո­լի վեր­ջին ե­լույ­թից էր պարզ, որ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ծրագ­րի այդ մաս­նի­կը ձեռն­տու է բա­ցա­ռա­պես Թուր­քիա­յին եւ Ա­րեւմ­ուտ­քին՝ որ­պես ՌԴ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ բա­ժա­նա­րար գիծ:

Ու հի­մա այս բո­լոր հար­ցե­րի հաս­ցեա­տերն է­լի Նի­կոլն է մնում. ի՞նչ եւ ո՞ւմ օգ­տին է նրա խոս­նա­կը քննար­կում թուր­քե­րի հետ, ե­թե նույն Նի­կո­լի թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ դես­պա­նոր­դը հայ­տա­րա­րում է, որ Թուր­քիան առհա­սա­րակ այս պա­հին Հա­յաս­տա­նի հետ խո­սե­լու բան չու­նի: Այս ի՞նչ հեր­թա­կան խաղն է հայ ժո­ղովր­դի թի­կուն­քում, Նի­կոլն այս խա­ղի մեջ ի՞նչ տեղ ու­նի, թե՞ նա ըն­դա­մե­նը հե­ծա­նիվ է քշում, եւ մնա­ցա­ծը կա­ռա­վա­րում է ա­մե­րի­կյան դես­պա­նը: Բայց ե­թե ան­գամ այդ­պես է, պա­տաս­խան տվո­ղը հենց Նի­կոլն է լի­նե­լու:






Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top