Զելենսկին պատրաստ է տարածքային հարցեր քննարկել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Եվրոպական հանձնաժողովը դեմ էր «Հյուսիսային հոսք» գազատարի վերագործարկմանը նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո Մոնակոյում ձերբակալվել է ուկրաինացի՝ Ալբերտ II-ի ազգականի սպանության կասկածանքով. Le Figaro Բալթյան երկրները պատրաստվում են մեծ պատերազմի Ուկրաինային սարսափեցրել է 1000 կմ/ժ արագություն բացելու ունակ ռուսական նոր անօդաչուն Առաջիկա նախագահական ընտրությունները պարզապես ղեկավարի ընտրություն չեն. Սաֆարյան Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Եղանակ

Հայհիդրոմետից հայտնում են, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17 – 18 – ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Երևանում՝

Հոկտեմբերի 19-ին ցերեկը և 20-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 16-18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ