Էդուարդ Սպերցյանը որոշում ունի ապագայի վերաբերյալ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մտադիր է ավարտել 2024/25թթ․ մրցաշրջանը «Կրասնոդարի» կազմում։ Այս մասին հաղորդում է Евро-Футбол-ը՝ հղում անելով իր ներքին աղբյուրներին։
Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, որոնցից շատերն ակտիվորեն հետևում են հայ ֆուտբոլիստի ելույթներին։
Սպերցյանը, չնայած եվրոպական ակումբների հետաքրքրվածությանը, մտադիր է մնալ «Կրասնոդարում», օգնել թիմին հասնել հաջողության և նվաճել իր առաջին տիտղոսը ռուսական ակումբում։
Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։