⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ինչու պարտվեց ընդդիմությունը և ինչ է սպասվում․ Հայկ Նահապետյան Լուսնային-արևային օրացույց՝ 2026 թ. հոկտեմբերի 28-ի համար Պետք է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը․ Ջաբարով Ռուսաստանը կատարում է Իրանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները. Պուտին Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը մինչև 2036–ը. Նեյթ Սոարես Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Հիքմեթ Հաջիեւ, թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ վստահության մասին եք խոսում

Այսօր Ս.առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրն է

Հասարակություն

Ս. Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Ս. Պողոս առաքյալին: Ս. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցել` քարկոծվելով մահացել է:

Ս. Մատաթիան այն աշակերտներից մեկն էր, ով միշտ շրջել է Հիսուսի հետ, սկսած Նրա մկրտությունից մինչև համբարձում: Նա առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիովտացու փոխարեն: (Տես՝ Գործք Առաք. 1:21-23):

Ս. Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Ս. Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: 

Ս. Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:

Ս. Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Ս. Հովհաննես Մկրտչին: Ս. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով:

Ս. Շիղան եղել է Ս. Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ