Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված տղամարդու դի է հայտնաբերվել
Պատահար
Հոկտեմբերի 14-ին, ժամը 11․30-ի սահմաններում, Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին, պարեկները հայտնաբերել են դանակահարված տղամարդու դի, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվութուն: