«Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը

Այ մարդ, ասինք` չէ էլի, նե՜տ…

Վերլուծություն

Ներքաղաքական կյանքում սրբազանների ակտիվությունը բավական ուշագրավ նրբերանգներ է ստանում: Նախ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ եկեղեցին «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին չի էլ սատարել, ապա հանդես եկավ աղմկոտ հարցազրույցով՝ շարժման ձախողումները վերագրելով ոչ թե հենց անձամբ Բագրատ սրբազանին, այլ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներին, որոնք ուղղակի, թե անուղղակի սատարել են վերջինիս: Բնականաբար, երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցները, ըստ արժանվույն արձագանքեցին Միքայել սրբազանին: Իսկ թեման ամփոփեց հենց ինքը՝ Բագրատ սրբազանը՝ կոչ անելով դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդի հասցեին ուղղված վիրավորանքները:

«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է։Անկախ նրանից` կհամաձայնեմ սրբազանի ասածներին, թե՝ ոչ, հորդորում եմ՝ դադարեցնել անհարգալից եւ վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ»,- ասել է նա:

Իհարկե, առաջին հայացքից կարող է տպավորություն լինել, թե Միքայել սրբազանը քննադատում է Բագրատ սրբազանին, իսկ ահա նա՝ վեհանձնություն է դրսեւորում: Բայց խոսքը ոչ միայն ուսուցիչ-աշակերտ տանդեմի մասին է, այլ` հոգեւոր եղբայրների, որոնք, որպես չգրված կանոն, երբեք ոչինչ հենց այնպես չեն ասում ու չեն անում: Ընդ որում՝ ոչ ոք չի էլ մոռացել, որ շարժման սկզբնական շրջանում Միքայել սրբազանը պակաս ակտիվ չէր, եւ եթե եկեղեցին, իրոք, չի սատարել, ապա ինքը գոնե լիիրավ աջակցություն էր ցուցաբերում՝ առնվազն իր ներկայությամբ ու հրապարակային խոսքերով: Եվ հիմա, երբ Միքայել սրբազանն է խոսում, ստացվում է «01-99» ֆիլմից հայտնի դրվագի կրկնությունը.

- Դու մեքենայի տակ չես ընգե՞լ:

-Չէէէ՞:

-Այ մարդ, ասինք` չէ էլի, նետ:

-Վայ քո խիղճը կտրվի...

Հետեւապես, ինչո՞ւ հիմա Միքայել սրբազանը սկսեց խոսել նախկին նախագահների ստվերի մասին: Իսկ գուցե հենց Բագրատ սրբազա՞նն է ցանկանում ձերբազատվել այդ ստվերից, ինչն ասելու համարձակությունն ունեցավ նրա ուսուցիչը: Գուցե սա ինդիկատո՞ր էր հասկանալու, թե ինչ տեղի կունենա այդ դեպքում: Բայց հանուն արդարության պետք է նկատել, որ եթե երկրորդ ու երրորդ նախագահների աջակիցները, կուսակիցները չլինեն, Բագրատ սրբազանը կմնա հրապարակում լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդով եւ վերջ: Ավելին՝ այսքան ամիս շարժումը դեռ չի մարել հենց նույն, այսպես ասած, նախկինների շնորհիվ, որոնք, այդուհանդերձ, սատարել են, աջակցել, մասնակցել, գուցեեւ հավատացել, որ բարձրաստիճան հոգեւորականը կարող է ստեղծված իրավիճակում իմաստուն լուծումներ գտնել:

«ՍՐԲԱԶԱՆ» ՕՊԵՐԱՑԻԱ՝ ՀԱՄԱՆՈՒՆ ՇԱՐԺՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Այնպես որ, չպետք է բացառել այն վարկածը, որ Միքայել եւ Բագրատ սրբազաններն ամենեւին էլ իրարամերժ դաշտում չեն, այլ փոխլրացնում են, եւ յուրաքանչյուրն ասում է այն, ինչը չի կարող ասել մյուսը: Այս համատեքստում հատկանշական է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի արձագանքը. «Միքայել Աջապահյանը մի քանի անգամ ցույց է տվել շատ պրովոկացիոն վարվելակերպ: Ուղղակի, սադրել է: Նրա գաղափարական ուղղվածությունը ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից, մնացածը կյանքը ցույց կտա: Եթե պետք լինի ապացուցել, մենք կապացուցենք՝ օրերով, դեպքերով, խոսքերով, թե ինչպես է նա պրովակացիայի ենթարկել տարբեր իրավիճակներում»:

Բավական բազմաբովանդակ տողակատակեր էր պարունակում նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կիրակնօրյա քարոզը: Տպավորություն է, որ նա կուժ ասել է իշխանությանը. որ կուլա էլ սրբազանները հասկանան. «Ոմանք փորձում են խեղաթյուրել Եկեղեցու առաքելությունը եւ Եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների եւ թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում Եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով։ Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ Եկեղեցու էության, նրա կոչման եւ պատմական առաքելության վերաբերյալ»։

ԻՆՉ ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵՑ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ինչեւէ, թողնենք հոգեւոր հարցերը եւ անդրադառնանք չոր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ Բագրատ սրբազանի շարժումը մայիսից հունիս, սեպտեմբերից հոկտեմբեր, հոկտեմբերից էլ հուշիկ քայլերով նոյեմբեր դառնալով՝ այդպես էլ ոչ թե դարձավ հարց լուծող, այլ ժամանակ մաշեցնող: Օրինակ` որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե կիրակնօրյա հանրհավաքից հետո՝ իմաստը ո՞րն էր երթ անել դեպի Սահմանադրական դատարան, որտեղ պահակից բացի՝ որեւէ մեկը չկար: Առհասարակ, երեւանյան փողոցները չափչփելը՝ այլեւս քաղաքական հարց չի լուծում, այսօր այլ մեթոդներ են պետք, իսկ եղածը կրկնելը բերում է նրան, ինչ եղավ Հանրային հեռուստատեսության եթերում: Որքան էլ Բագրատ սրբազանին չնեղացնելու համար շատերն ասեն, թե սա էլ փոքրիկ հաղթանակ էր, բայց հանրության մեջ նստվածք մնաց այն, որ Պետրոս Ղազարյանի հարցի տակից՝ սրբազան հայրը չկարողացավ դուրս գալ: Չտրվեց պատասխան, թե հաջողելու դեպքում՝ իրենք ինչպե՞ս են վարվելու, օրինակ, 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի հետ: Մեկի մյուսին հաջորդող տապալումները ցույց են տալիս, որ այլեւս մեծ հույսեր կապելն այս շարժման հետ միամտություն է: Ընդ որում՝ այն դեպքում, երբ իշխանությունն իր լավագույն օրերը չի ապրում, Փաշինյանի իշխանությունն այլեւս ավարտված է եւ վաղ, թե ուշ՝ այս կամ այն արտաքին ուժերը նրան հեռացնելու են, ինչը սարերի հետեւում չէ: Եվ ահա հենց այս ամենը հաշվի առնելով` ներքաղաքական դաշտում սկսվել է երրորդ ուժի փնտրտուքը, որը դուրս կգա ոչ թե նախկինների կամ ներկաների դեմ, այլ նախկին-ներկա շրջանակից դուրս կառաջարկի գործուն քայլեր նախ Նիկոլի իշխանությունը հեռացնելու, ապա հեռացնելուց հետո՝ կիմանա, թե ինչ պետք է անել: Փաստ է, որ Բագրատ սրբազանի շարժումը ոչ միայն չունի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր, այլ նաեւ երդվյալ լռություն է պահում, թե իրենց քաղաքական ծրագիրը, արտաքին վեկտորը ո՞րն է, ի վերջո, գալու են իշխանության որ ի՞նչ անեն: Այս հարցերի պատասխանն ունի «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որն օրերս գումարած նիստում ողջունել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի առաջարկը՝ ձեւավորել երրորդ ուժ: Այո՛, որքան էլ զարմանալի է, անգամ Արեւմուտքում են հասկացել, որ լիբերալիզմը մեր տունը քանդելու է եւ անկախ, ինքնիշխան Հայաստան կարող ենք ունենալ` միայն Ռուսաստանից չկտրվելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top