Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Լեհական համայնքը խնդիրների չի հանդիպել Հայաստանում

Ներքաղաքական
 Օրերս Երեւանում՝ Անգլիական այգում, նշվեց ՀՀ ազգային փոքրամասնությունների տոնը: Միջոցառումը դարձել էր հիանալի առիթ, որպեսզի հայերի կողքին ապրող եւ իրենց մշակութային հարուստ ժառանգությունը պահպանող ազգային բոլոր փոքրամասնությունները նշեն իրենց ձեռքբերումները Հայաստանում: Այս տոնն ապացուցեց, որ Հայաստանը շատերի ընդհանուր տունն է, որտեղ տարբեր համայնքներ խաղաղությամբ եւ համերաշխությամբ ապրում են, փոխանակում իրենց մշակույթն ու ավանդույթները եւ միասին ձեռք են բերում համատեղ հաջողություններ։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է լեհական համայնքի նախագահ ԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
 
— Նախ անդրադառնանք ՀՀ ազգային փոքրամասնությունների տոնին: Ո՞րն է օրվա խորհուրդը:
 
— Ազգային փոքրամասնությունների օրը յուրաքանչյուր համայնք փորձում է ներկայանալ, ինչով կարող է: Մենք ինքներս, օրինակ, ներկայացնում ենք մեր երգչախումբը, ինչպես նաեւ գեղեցիկ տաղավար ունենք, որը ցուցադրության շրջանակում ներկայացնում ենք տարբեր մարդկանց, որոնք հետաքրքրված են մեր ազգային արժեքներով: Դրանից զատ, ցուցադրության մեջ նաեւ մեր մասին պատմող տպագրված ամսագրերն են, թե ինչպե՞ս է լեհ համայնքը ստեղծվել եւ ի՞նչ գործունեություն է ծավալում: Տարբեր գրքեր ունենք, ինչպես նաեւ Լեհաստանի մասին թռուցիկներ, գրքեր, որոնք կարող են անցորդները վերցնել, երաժշտությամբ հետաքրքրվողները կարող են նաեւ ձայնասկավառակ ձեռք բերել: Այդ ամենն անվճար է:
 
— Լինելով համայնքի նախագահ՝ կնշե՞ք, թե ինչպիսի՞ խնդիրների եք առնչվում Հայաստանում, եւ դրանք արդյո՞ք լուծումներ ստանում են:
 
— Հավատացեք, լեհական համայնքը խնդիրների չի հանդիպել Հայաստանում: Չենք ունեցել խնդիրներ, որ դիմենք եւ հարցին լուծում չստանանք: Չեմ կարծում, որ որեւէ խնդիր ունեցել ենք: Ո՛չ, չկա:
 
— Հաճախ ազգային փոքրամասնությունների պարագայում լեզվական խնդիրներն են առաջ գալիս: Ինքներդ առնչվե՞լ եք նման հարցերի եւ եթե՝ այո, ապա ինչպե՞ս եք դրանց լուծում տվել:
 
— Պետք է նշեմ, որ լեհական համայնքում դասավանդում են լեհերեն՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին, եւ այդ ամենն անվճար են անցկացնում: Գրքերը նաեւ ստանում ենք Լեհաստանից: Այնպես որ, լեզվի եւ գրքի խնդիր չունենք: Համայնքը ֆինանսավորվում է Լեհաստանի կողմից: Ամբողջ տարին ունենք վայր, որտեղ սովորում ենք լեհերեն եւ լեզվի խնդիր երբեք չենք ունեցել Հայաստանում:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված