Քոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ Բաբուխանյան Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո) Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ ԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100 ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է

Փաշինյանը 3 տարի անց հանկարծ «հիշել» է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ՌԴ-ին վերապահված գործառույթ կա. Աբրահամյան

Հասարակություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ, որոշակի «պարզաբանումներ» է տվել, որով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել:

Նախ, Փաշինյանը, ով 3 տարի է ընդհանրապես այդ կետում ՌԴ-ի ներկայությունը չէր տեսնում ու ակնհայտ մանիպուլյացիայի էր գնում, հանկարծ «հիշել» է, որ այնտեղ ՌԴ-ին վերապահված գործառույթ կա ու այսպես ձևակերպել` «ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները»:

Բայց այստեղ էլ մեկ այլ կեղծիք է առաջ մղում, երբ հղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին, նշում է, որ Հայաստանի տարածքով (դեպի Սյունիք) անցնող կոմունիկացիայի վրա ռուսների գործառույթը որպես մոնիթորինգ անող է ներկայացված:

ռդ

Ու սա այն դեպքում, որ այդ հրամանագրում ՌԴ սահմանապահ ծառայության ֆունկցիան ո´չ թե մոնիթորինգ է սահմանված, այլ որպես ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈւՆ:

Արդյո՞ք Փաշինյանը չգիտի մոնիթորինգ ու վերահսկողություն բառերի տարբերությունը կամ բացատրությունը` բացվածքով. վստահ եմ` շատ լավ գիտի, սակայն հերթական կեղծիքին է գրում:

Վերահսկողությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է նաև մոնիթորինգ, սակայն վերահսկողություն տերմինի տակ նաև իրադրության կառավարում է ենթադրում, որը կումունիկացիաների ապահովման և անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:

Այստեղ նաև ինչն է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը 2020 թ.-ի նոյեմբերին 9-ին փաստաթուղթ է ստորագրել, բայց նա, իր թիմակիցները, քարոզչական գործիքներն այնպես են խոսում կամ մեկնաբանում այդ փաստաթուղթը, կարծես այդ իրադարձությունը Պապ թագավորի ժամանակ է եղել:

Երկրորդ, ցանկացած հիշատակում կամ քննարկում այդ եռակողմ փաստաթղթին պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` Ադրբեջանի չիրականացրած պարտավորությունների շրջանակներում` Արցախում արցախցիների ներկայություն, նրանց անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Արցախի ու Հայաստանի միջև անխափան, անվտանգ միջանցքի ապահովում:

Իսկ թե ինչու է Փաշինյանը «հիշել» ռեգիոնալ ապաշրջափակման դրույթում ՌԴ ներկայության մասին, դա ոչ պակաս կարևոր թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալՀավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն Հովասափյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված