Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Շտապ. Գեւորգ Գեւորգյանից խլում են Մոսկովյան 5 հասցեի գրասենյակը

Թեմա

«Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն, այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեն մտադիր է արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ խլել Մոսկովյան 5 հասցեում գտնվող տարածքը, որտեղ նա արդեն շուրջ 13 տարի է իրականացնում էր հայրենասիրական գործունեություն եւ ստեղծել էր երիտասարդական կենտրոն:

Հիշեցնենք, որ տարածքը գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության բալանսում եւ անհատույց տրամադրվել էր Գեւորգյանին, որտեղ նա «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում իրականացնում էր ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիր՝ երիտասարդների համար: Ի դեպ, ժամանակին կենտրոնը բացվել էր մեծ շուքով՝ Արցախի հերոսներ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Արկադի Տեր-Թադեւոսյանի, ինչպես նաեւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի մասնակցությամբ:

Կենտրոնն իրականացնում էր զորակոչային նախապատրաստական դասընթացներ, այնուհետեւ նույն տարածքում ստեղծվել է «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը: Սակայն, 2019 թվականից տարածքն այլեւս գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսում եւ, ըստ շրջանառվող լուրերի, կոմիտեն մտադիր է վերոնշյալ տարածքը հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մինչդեռ կա վարկած, որ իրականում տարածքը դրվելու է վաճառքի:

Ուշագրավ է այն, որ այս տարիների ընթացքում տարածքը կապիտալ վերանորոգվել է, համապատասխանեցվել մարզական-երիտասարդական կենտրոնի գործունեության համար եւ առ այսօր պահպանվել է Գեւորգյանի անձնական միջոցների հաշվին, մինչդեռ Պետգույքի կառավարման կոմիտեն ոչ թե խոսում է փոխհատուցում տալու մասին, այլ «չորով» տարածքը Գեւորգյանից վերցնելու: Այնպես որ, շաբաթը դեռ չսկսած՝ սպասենք նոր «կինոյի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ