Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի Կեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ) TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե Ռուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ) Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ) Մերցի անիմաստ «շուստրիությունը» Կիեւում Մեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմի Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել է

Շանել 5 օծանելիք - Լեգենդար բույր

Հասարակություն

«Շանել № 5»՝ իրերի պատմությունից 1921 թ․ -ի մայիսի 5-ին նորաձևության աշխարհի ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը՝ Կոկո Շանելը փարիզյան հասարակության դատին հանձնեց մի օծանելիք, որը հեղափոխություն էր անելու բույրերի աշխարհում՝ մինչ օրս չկորցնելով իր հետաքրքրությունն ու արդիականությունը։

Այն դուրս է ժամանակից ու վեր է նորաձևությունից:

Բույրի ստեղծման գաղափարը Շանելի մոտ ծնվել է դուքս Դմիտրիի, նկարիչ Խոսե Մարիա Սերտի և և նրա կնոջ՝ Միսեի հետ Մոնտե Կարլոյում ունեցած զրույցի ժամանակ: Այդ ժամանակ կուտյուրյեները դեռ բույրերի ստեղծմամբ չէին զբաղվում այնպես, ինչպես հիմա է դա նորաձև: 

Նիկոլայ 2-րդ արքայի զարմիկ դուքս Դմիտրին տիկնոջը ծանոթացրել էր  արքայական ընտանիքի համար օծանելիքներ ստեղծող ծնողների զավակ՝ Էռնեստ Բոյի հետ:

«Chanel №5»-ի պատմությունը հագեցած է հետաքրքիր իրադարձություններով։ Նախ մի քանի խոսք տվյալ ժամանակվա օծանելիքի արվեստի մասին։ Այն ժամանակ բույրերը ստեղծելիս օգտագործում էին միայն ծաղիկների բնական էքստրատներ։ Դրա հետ կապված, յուրաքանչյուր բուրմունք չէր առանձնանում իր յուրօրինակությամբ։ Դրանք հիշեցնում էին այս կամ այն ծաղկի հոտը։ Հենց այդ պատճառով էլ Կոկո Շանելին չէր հետաքրքրում սեփական բուրմունքը ստեղծելու գաղափարը։ Սակայն, ժամանակի ընթացքում նա աստիճանաբար փոխեց իր մտադրությունը։

Chane-ի առաջին բուրմունքը ստեղծելուց հետո, Բոն փորձարկումներ էր կատարել ալդեհիդների՝ սինթետիկ ծաղկային բուրմունքի հետ։ Էռնեստ Բոն բարձր է գնահատում միայն շինծու արհեստականությունը, այն ինչը հակասում է բնությանը, այլ ոչ թե այն, ինչը փորձում է կրկնօրինակել։ Բոն՝ թագավորական պալատի նախկին պարգյումեր էր, ով 1917 թվականին հեղափոխությունից հետո փախել էր Ռուսաստանից, դառնալով առաջին օծանելիքագործը, ով կարողացել էր ալդեհիդների մոլեկուլների հիման վրա ստեղծել ամբողջական բույր։ Օծանելիքագործը օրիորդ Շանելին էր ներկայացրել տասը բույր, որոնցից նա ընտրել էր հինգերորդը՝ այստեղից էլ գլուխգործոցի անվանումը։ Բացի այդ «հինգըե Կոկո Շանելի սրած թիվն էր։

Chanel N ° 5 բուրմունքը բաղկացած է հետևյալ օծանելիք նոտաներից`

վերին նոտաներ` ալդեհիդներ, ներոլի, իլանգ-իլանգ, բերգամոտ, կիտրոն
սրտի նոտաներ` իրիս, մանուշակի արմատ, հասմիկ, հովտաշուշան, վարդ
Պահեստային նոտաներ` համպար, կարմիր սանդալ, պաչուլի, մուշկ, ցիվետա, վանիլ, կաղնու մամուռ

Հեղափոխական էր ոչ միայն բուրմունքը, այլև նրա ներկայացումը։ Մինչև հիմա արտադրողները, որոնցից ամենահայտնին Ռենե Լալիկն էր, սրվակների պատրաստման ժամանակ գերազանցել էր երևակայության ամենաբարձր թռիչքը, ամենատարբեր ձևերով, դրանք ծածկելով ամենաարտասովոր նախշերով։

Դրան հակառակ Գաբրիելը, տարված լինելով ճգնավորության գաղափարներով, առաջարկել էր հասարակ սրվակ, զուգահեռանիստի ձևով, որը թույլ կտար հիանալ նրա մեջ թաքնված ոսկե հեղուկով։ Այն զարդարելու միակ հետքերը վերաբերվում են 1924 թվականին։ Գաբրիելը, ի տարբերություն իր նախորդների հասկացել էր, որ պետք է շեշտադրություն կատարել պարունակության, ոչ թե փաթեթավորման վրա։

Ճաշակի պարզությունն արտացոլված էր պիտակի վրա։ Ամեն ինչ կառուցված էր սև և սպիտակ համադրության վրա, որը հաճախ օգտագործվում էր հանդերձանքի նախագծման ժամանակ` սպիտակ ուղղանկյուն, որի վրա սև տառերով գրված էր Chanel:

Երբ նոր օծանելիքը պատրաստ էր, Գաբրիելը չէր շտապում վաճառել այն։ Փոխարենը նա իր ընկերներից յուրաքանչյուրին տվեց մեկական սրվակ։ Նոր բուրմունքի լուրն ակնթարթորեն տարածում գտավ, շուտով ձևավորեց «Chanel N°5»- երկրպագուների գաղտնի ակումբ։ Երբ սրվակը վաճառքի էր դրվել, նրանք անմիջապես հայտնի դարձան գնորդների շրջանում։

Ի սկզբանե Chanel N 5»-ը ներկայացրել էր Կոկո Շանելը, այնուհետև նրա տեղը զբաղեցրել են դերասանուհիներ՝ Քեթրին Դենևը, Քենդիս Բերգենը, Սյուզի Պարկերը, Էլի Մակգավան, Լաուրն Հաթթոնը, Քերոլ Բուքը, Էստելլա Ուորենը, Նիկոլ Քիդմանը, Օդրի Թաոթը։ 2012 թվականից սկսած, Chanel NԵ 5 օծանելիքի դեմքը դարձավ Բրեդ Փիթը, առաջին տղամարդը բույրի պատմության մեջ։

1954 թվականին Մերիլին Մոնրոյի հետ հարցազրույցի ժամանակ լրագրողը դերասանուհուն հարցրել էր, թե ինչ է նա հագնում, երբ պատրաստվում է քնել։ Պատասխանը դարձավ օծանելիքի գովազդային ընկերության կարգախոսը` «Chanel N 5-ի մի քանի կաթիլ»։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանելԱմերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված