Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Ժողովուրդ, որտե՞ղ կորցրեցիր քո արժանապատվությունը. Գայանե Ներսիսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԳՈՆԵ ՀԻՄԱ ԱՉԱԼՈՒՐՋ ԼԻՆԵՆՔ»

— Տիկին Ներսիսյան, Դուք այն բացառիկ արվեստագետներից եք, ով երբեք չի խուսափել բարձրաձայնել իրականության մասին: Ի վերջո, դեպի ո՞ւր է գնում մեր երկիրը:

Ծայրահեղ մտահոգ եմ, որովհետեւ մեր երկիրը սարսափելի վիճակում է: Հաճախ ասում ենք, որ գլորվում ենք անդունդը, բայց պիտի ասեմ, որ մենք արդեն անդունդում ենք, ու ցավում եմ, որ ժողովուրդը դեռեւս այդպես խորությամբ չի ընկալում մեր ծանրագույն վիճակը: Եվ ովքեր էլ գիտակցում են, փորձում են մի լույս գտնել, որ այդ անդունդից դուրս գանք: Ծանր վիճակ է, ու մենք պետք է գոնե հիմա աչալուրջ լինենք, որովհետեւ մեր հայրենիքը կործանվում է:

Ինչպե՞ս կբացատրեք այսչափ անտարբերությունը, երբ իսկապես կորցնում ենք հայրենիք, մշակույթ, պետականություն: Ինչո՞ւ են արվեստագետները սկսել խուսափել ճշմարտության մասին խոսելուց:

Ես ինքս դրա պատասխանը չունեմ, դա ինձ համար էլ է հանելուկ: Գուցե որոշ մասը չի պատկերացնում ծանրության խորքայնությունը: Բայց մենք ունենք Արցախի օրինակը, որը մեր աչքի առաջ տեղի ունեցավ: Արդյո՞ք չենք պատկերացնում, որ հերթը հասել է Հայաստանին, ու մեզ հաշիվ չենք տալիս, որ սա մեր հայրենիքն է: Ինչպե՞ս կարելի է անտարբեր լինել, երբ մեր առջեւ կանգնած է լինել-չլինելու հարցը: Տեսեք, մենք հասարակության մեջ ունենք աղանդավորներ: Նրանց համար ազգ, հայրենիք, հայրենասիրություն ասվածը պարզ է, որ չկա: Այդ քանակը այդտեղից դուրս է գալիս՝ սպասումներ չունենք: Եվ վերջապես այս ազգադավ պատուհասը, նրա շրջապատը, որոնք աշխատում են իրենց հետ, օգտվում նրանից: Այս քանակին էլ հանեցինք, իսկ մնացողները պետք է դուրս գան եւ խոսեն: Մնացողներն էլ գուցե չե՞ն պատկերացնում այս ծանրագույն վիճակը: Երբ հայրենիք ես կորցնում, այստեղ վախի զգացողությունն էլ ես կորցնում, քանի որ հայրենիքի կորստից առավել սարսափելի բան չի կարող լինել: Եթե դու մարդ ես ու ունես ազգային պատկանելիություն, ապա ինչպե՞ս կարող ես չմտահոգվել կամ՝ վախենալ:

«ԱՅՍ ԹՈՒՅՆԸ ԲԵՐԵՑԻՆ ԴՐՍԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԺԵՐԸ»

Մինչեւ ո՞ւր կարող է հասնել այս ամենաթողության մթնոլորտը: Օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին անվանեց «զիբիլի վրի կատու» ու մինչ այսօր անգամ ներողություն չի խնդրել:

Սա խոսում է տվյալ անձնավորության անդաստիարակության մասին, ինչը բոլորիս է հայտնի: Նրանք անգամ զուրկ են մարդկային տարրական բարոյական հատկանիշներից: Այս ազգադավ պատուհասը եւ նրա շրջապատն ամոթի զգացողություն չունեն: Եթե մի փոքր ունենային, ապա այսքան դժբախտությունից հետո, պետք է իրենք իրենց հեռացնեին: Կարծում եմ, որ այս ազգադավն Անգլիայի կողմից պատրաստված լրտես է: Եթե մարդը կարող է իրեն թույլ տալ դառնալ լրտես ու հայրենիք դավաճանել, նա երբեւէ չի կարող ունենալ ո՛չ ամոթ, ո՛չ ինքնասիրություն: Այս մարդիկ՝ իրենց ամբողջ խմբով, դարձել են գործակալներ, հայրենիքը վաճառող արարածներ: Եվ սահման չունի նրանց արածը: Բառեր անգամ չեն գտնվում սրանց որակավորելու: Թերեւս աշխարհում այսպիսի ավերածություն տեղի չի ունեցել, ինչպես եղավ մեզ մոտ, ու դա բերեց այս քաղաքական ուժը: Երբեմն ինքս իմ մեջ վիրավորվում եմ՝ մտածելով, թե ինչու մեր ժողովուրդը այսպիսի սխալ կատարեց, հետո ինձ սփոփում եմ՝ ասելով, որ 50 միլիոնանոց ուկրաինացիները բերեցին այդ խեղկատակին իրենց նախագահ, չնայած՝ դա էլ չի սփոփում: Ուզում եմ ասել, որ պատահում է, երբ ժողովուրդը սխալվում է, բայց գոնե հիմա պետք է այդ սխալը ուղղել: Գիտե՞ք, մարդիկ պետք է շտկվեն ամեն հարցում՝ խոսելուց առաջ պետք է մտածեն եւ դադարեն չարախոսել: Ես կարծում եմ՝ մեզ այս վիճակին հասցրեց մեր չմտածված չարախոսությունը, որը եղավ 2018 թվականին: Մարդիկ սովորություն ունեն խոսել՝ անգամ չիմանալով, հետո լսում է հաջորդը, ու այդպես շղթան շարունակվում է՝ դառնալով ձնագնդիկ, որը բերեց 2018 թվականին: Վերջապես պետք է ընդունենք, որ 30 տարի այդ թույնը լցնում էին մեր ժողովրդի գլխին՝ արցախցիներ-հայաստանցիներ ասելով: Այս տարանջատումը հասցրեց սրան, նաեւ հաշվի առնելով երկու նախագահների արցախցի լինելու փաստը: Ի դեպ, չեն ասում Լեւոն Տեր- Պետրոսյան կամ ասում են շատ հազվադեպ: Այս թույնը բերեցին դրսի արեւմտյան ուժերը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներն ունի նպատակ` վերացնել Հայաստանը ու թողնել մի հայ, այն էլ Անգլիայի թանգարանում: Ի վերջո, Անգլիան է ստեղծել Ադրբեջանն՝ ունենալով իրենց ակնկալիքները: Պետք է ասեմ, որ այդ չարախոսությունը շարունակվում է որոշ խավի մոտ՝ պահելով այդ միտքը, որպեսզի երկարացնեն այս պատուհասի իշխանությունը: Սա որոշ սադրիչներ մտածված են անում, իսկ մնացածը մեխանիկորեն կրկնում են: Այս արտահայտությունը կործանեց մեր երկիրը եւ մեր զավակներին: Կորցրինք Արցախը, նման դաժանությամբ հանձնեցին այդ հողը, որտեղ մեր զինվորների արյունն էր թափվել: Ու դեռ մենք հանդուրժում ենք այս չար իշխանությանը: Ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ՝ ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, ով տեսավ հայրենիքի հանձնում, տեսավ Եռաբլրի ավելացումը, դեռ շարունակում է հանդուրժել: Մտավորական լինելուց առաջ, բժիշկ լինելուց առաջ եւ այլն պետք է առաջին հեթին լինել հայ: Հոգումդ այդ հայի զգացողությունը, հպարտությունը, սերն առ հայրենիք պետք է լինի, բայց եթե դա չկա, ստացվում է այն, ինչ այսօր մենք ունենք: Այո, գուցե եւ որոշ մարդիկ վախենում են իրենց դիրքը, աշխատանքը կորցնելուց, բայց եթե չունենաս հայրենիք, այդ աշխատանքը որտե՞ղ ես կատարելու:

«ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ ԿՈՐԾԱՆՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մի՞թե չկա երրորդ ուժ, որը դուրս կլինի միայն նախկիններ եւ ներկաներ շրջապտույտից:

Իհարկե՝ կա, եւ կան անհատներ, ովքեր մտահոգ են երկրի վիճակով եւ ցանկանում են փոխել այս սարսափելի վիճակը: Ես հանդիսանում եմ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման խորհրդի անդամ, եւ բոլորովին վերջերս մենք հավաքվեցինք հենց ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու համար: Բոլորն են մտահոգ, ու պիտի ասեմ, ինչու՝ ոչ, երրորդ ուժ կարող է ստեղծվել: Բայց ամենից կարեւորն այն է, որ ժողովուրդը միանա:

Կորցրինք Արցախը, Եռաբլուրն ավելացավ տասն անգամ, ունենք գերիներ, դեռ անհետ կորածներ: Էլ ի՞նչ պիտի լինի, որ ժողովուրդն արթնանա ու արթնացնի իր արժանապատվությունը:

Երբեմն մտածում եմ ու ասում՝ ի՛մ ժողովուրդ, որտե՞ղ կորցրիր քո արժանապատվությունը: Չէ որ դու արժանապատիվ ժողովուրդ ես: Չեմ ցանկանա բարձրաձայնել, բայց ակնառու է`դարձել ենք նվաստ: Տեսեք, թե վրացիներն ինչպես են պայքարում: Ուղղում են իրենց սխալը ու հիմա իրենք քաղաքական վեկտորը փոխում են դեպի Ռուսաստան: Ի տարբերություն նրանց՝ մենք միշտ գնացել ենք ճիշտ ուղիով, մենք դարավոր բարեկամություն ենք ունեցել Ռուսաստանի հետ: Այսօր այս պատուհասը այնպես իրեն դրսեւորեց, որ դիտավորյալ կործանվի այդ հարաբերությունը: Դա չպետք է թույլ տալ, որովհետեւ եթե մի կառչելու տեղ ունենք, ապա դա լինելու է մեր հարաբերությունները պահելը Ռուսաստանի հետ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված