ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Սպորտ
Հոկտեմբերի 11֊13֊ը, Կիպրոսի Լառնակա քաղաքում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի սամբոյի հավաքականը Լառնակա է մեկնել հետևյալ կազմով։ ԴԵՌԱՀԱՍՆԵՐ. Սևակ Դավոյան 46 կգ, Դավիթ Սարգսյան 49 կգ, Սերյոժա Մելքոնյան 53 կգ, Արայիկ Պետրոսյան 58 կգ, Գոռ Մուրադյան 64 կգ, Միշա Հովսեփյան 71 կգ, Ավետիք Արզոյան 88 կգ, Մերուժան Մանուկյան 98 կգ, Մանուշակ Խաչատրյան 50 կգ։ ՊԱՏԱՆԻՆԵՐ. Նարեկ Սիմոնյան 53 կգ, Ալեքս Խաչատրյան 58 կգ, Գոռ Շատվերյան 64 կգ, Ռազմիկ Գալստյան 71 կգ, Լևոն Վանոյան 79 կգ, Սեյրան Սարուխանյան 88 կգ, Միլենա Առաքելյան 47 կգ, Յուլյա Մարտիրոսյան 50 կգ, Սյուզաննա Մանուկյան 59 կգ։ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ. Մհեր Մելոյան 58 կգ, Արմեն Աղումյան 64 կգ, Մհեր Օհանյան 71 կգ, Սամվել Ղազարյան 79 կգ, Արսեն Հայրապետյան - 98 կգ, Էրիկ Սաղաթելյան 98+ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ. Տիգրան Գրիգորյան 58 կգ, Հայկ Ավետիսյան 64 կգ, Ռադիկ Ղուկասյան 71 կգ, Արմեն Սաֆարյան 79 կգ, Կարո Մելիքբեկյան 88 կգ, Աննա Այվազյան 50 կգ, Անի Մարտիրոսյան 54 կգ։ Փախստականների հավաքականի կազմում հանդես կգան Արցախից բռնի տեղահանված Ալեքս Բալայան 46 կգ, Լեոնիդ Մարության 49 կգ, Վիկտոր Բալայան 53 կգ, Էդուարդ Մարտիրոսյան 53 կգ, Մհեր Մարտիրոսյան 64 կգ, Միքայել Թումասյան 64 կգ /մարտական /, Կարեն Հայրապետյան։ Նշենք, որ մեր թիմին Աշխարհի առաջնությանը կուղեկցեն Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Մխիթար Հայրապետյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչներ Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը և Սմբատ Հովհաննիսյանը։ Մեծ ակնկալիքներով և հույսերով հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին։ Ներկայացրեց
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

