Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից Ռուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում) Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ Թրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետ Ո՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info

Ինչ ի ցույց դրեցին ԱՊՀ ղեկավարների կուլիսային քննարկումները

Վերլուծություն

Եվ այս­պես, ո­րո­շա­կի ընդ­մի­ջու­մից հե­տո Նի­կո­լի ա­ռա­ջին ռու­սաս­տան­յան այցն ա­վարտ­վեց: Ա­ռա­ջին ա­սե­լով` նկա­տի ու­նենք, որ այս ա­միս եւս մեկ այց է սպաս­վում, այս ան­գամ՝ ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի հետ կապ­ված: Եվ այն, ո­ր այս եր­կու այ­ցե­րը պետք է մեկ կոմպ­լեք­սի մեջ դի­տար­կել, ի սկզբա­նե էլ են­թադ­րե­լի էր, եւ մոս­կով­յան այ­ցի արդ­յունք­նե­րի գո­նե տե­սա­նե­լի մասն այդ մա­սին է ակ­նար­կում:

ԻՆՉ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Այս­պի­սով, ի՞նչ արդ­յունք­նե­րով ա­վարտ­վեց մոս­կով­յան այ­ցը: Տե­սա­նե­լի տե­ղե­կատ­վութ­յու­նը քիչ բան է բա­ցա­հայ­տում: Նի­կո­լին, ա­սենք նաեւ Ա­լիե­ւին ըն­դու­նեց Պու­տի­նը, եւ այդ հան­դի­պում­նե­րից միայն փոք­րիկ դե­տալ­ներ հայտն­վե­ցին հրա­պա­րա­կա­յին դաշ­տում: Այդ թվում, որ Մեղ­րիի սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տում ռուս սահ­մա­նա­պահ­ներ չեն լի­նե­լու, բայց նրանք կմնան հայ-ի­րա­նա­կան սահ­մա­նին, եւ սա կա­րե­լի է տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից մեկ­նա­բա­նել: Հա­ջոր­դեց ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մը, որ­տեղ Նի­կո­լը նո­րից ա­ռաջ տա­րավ ե­ղած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու, «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» հայտ­նի թե­զե­րը, նաեւ, որ Մեղ­րիի գի­ծը կա­րող է բաց­վել Հա­յաս­տա­նի կող­մից անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման պայ­մա­նով. այ­սինքն, ոչ մի նոր բան, եւ ո­րը Ադր­բե­ջա­նը քա­նիցս մեր­ժել է:

­Դա­տե­լով այս հրա­պա­րա­կա­յին դե­տալ­նե­րից` կա­րե­լի է ընդ­հուպ մտա­ծել, որ սա այց էր ըն­դա­մե­նը «պտիչ­կա» դնե­լու մա­սին: Միայն թե սա սո­վո­րա­կան ող­ջամ­տութ­յա­նը հա­կա­սող կար­ծիք կլի­նի: Հաշ­վի առ­նենք միայն այն փաս­տը, որ այս այ­ցը Նի­կո­լը կա­տա­րեց, լավ հաս­կա­նա­լով, որ այն բե­րե­լու է ա­րեւմ­տա­մո­լա­կան կող­մի եւ Ա­րեւ­մուտ­քի քննա­դա­տութ­յունը: Ու «զրո» արդ­յուն­քի հա­մար դրան Նի­կո­լը հա­զիվ թե գնար, ան­գամ հա­նուն նրա, որ ցույց տա, թե ռու­սա­կան ոչ բո­լոր ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գե­րի հետ է թշնա­մա­ցած: Գու­մա­րած սրան, ի­հար­կե, սպաս­վում էր, որ այս այ­ցի ժա­մա­նակ ինչ-որ թռիչ­քա­յին տե­ղա­շար­ժեր չեն լի­նե­լու, ա­սենք, Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու տես­քով: Ըստ այդմ էլ, նա­խա­պես են­թադ­րե­լի էր, որ հիմ­նա­կան զար­գա­ցում­նե­րը պետք է տե­ղի ու­նե­նա­յին կու­լո­ւար­նե­րում, այլ ոչ թե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում: Ու այս ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի հե­տաքր­քիր նյո­ւանս­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նկատ­վե­ցին:

­Չէ, խոսքն այն մա­սին չէ, որ տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րում տե­սախ­ցիկ­նե­րը ֆիք­սե­ցին, թե ինչ­պես են Նի­կոլն ու Ա­լիե­ւը հա­ճա­խա­կի «պա­տա­հա­բար» ի­րար կող­քի հայտն­վում, մեկ-մեկ, ան­գամ նիս­տե­րի ժա­մա­նակ, ինչ-որ բան փսփսում: Նաեւ այն չհերք­ված եւ չհաս­տատ­ված լու­րե­րի մա­սին չէ, որ տե­ղի է ու­նե­ցել Պու­տի­նի, Ա­լիե­ւի եւ Փա­շին­յա­նի գի­շե­րա­յին գաղտ­նի ե­ռա­կողմ հան­դի­պու­մը: Այդ դրվագ­նե­րը, ի­հար­կե, կան, դրանք ակ­նար­կում են, որ ո­րո­շա­կի ոչ պաշ­տո­նա­կան քննար­կում­ներ Ա­լիեւն ու Նի­կոլն անց­կաց­րել են, ա­վե­լին, հաշ­վի առ­նե­լով նրանց՝ միա­սին գտնվե­լու փաս­տը, նման քննար­կում­ներ բա­ցառ­վում է, որ չլի­նեին: Սա­կայն կոնկ­րետ դեպ­քում դեռ այդ նյո­ւանս­նե­րի մա­սին չէ խոս­քը, այլ հե­տեւ­յա­լի:

ԻՆՉ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ ԼԵԲԵԴԵՎԸ

­Նախ, միան­գա­մայն ու­շագ­րավ մտքեր հնչեց­րեց  ԱՊՀ գլխա­վոր քար­տու­ղար Սեր­գեյ Լե­բե­դե­ւը: Նախ, որ ԱՊՀ գա­գաթ­ա­ժո­ղո­վում նեղ կազ­մով քննար­կում­նե­րի մի զգա­լի, ե­թե ոչ հիմ­նա­կան մա­սը նվիր­վել է Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ շու­տա­փույթ խա­ղաղ կար­գա­վոր­ման թե­մա­յին: «Կա­րող եմ ա­սել, որ նեղ ձեւա­չա­փով նման բո­վան­դա­կա­լից խո­սակ­ցութ­յուն տե­ղի ու­նե­ցավ Հա­րա­վա­յին Կով­կա­սում շու­տա­փույթ խա­ղաղ կար­գա­վոր­ման հար­ցե­րի շուրջ»,- հայտ­նեց Լե­բե­դե­ւը: Ա­վե­լին, որ այդ քննար­կում­նե­րի արդ­յուն­քում. «Ներ­կա բո­լո­րը հույս հայտ­նե­ցին, որ մոտ ա­պա­գա­յում այդ գոր­ծըն­թա­ցը կա­վարտ­վի», նաեւ, որ ան­գամ Նի­կոլն ու Ա­լիեւն էլ. «Ար­տա­հայ­տե­ցին բա­վա­կա­նին լա­վա­տե­սա­կան կան­խա­տե­սում­ներ, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը եր­կար սպա­սել չի տա»: Լե­բե­դե­ւը փոր­ձա­ռու գոր­ծիչ է, ա­մեն բա­ռի ի­մաստ գի­տակ­ցող անձ­նա­վո­րութ­յան հա­մա­րում ու­նի: Ե­թե ըն­դու­նենք, որ մաս­նա­կից ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րը «փակ» հան­դիպ­ման ժա­մա­նակ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման քննար­կել են ըն­դա­մե­նը մի բա­նից խո­սե­լու հա­մար, իսկ «մոտ ա­պա­գա­յում այդ գոր­ծըն­թա­ցը կա­վարտ­վի» հույ­սե­րը ըն­դա­մե­նը լա­վա­տե­սա­կան հոր­դոր­ներ են, այ­սինքն, որ տե­ղի է ու­նե­ցել ինչ-որ ներ­քին ձե­ւա­կան գոր­ծըն­թաց, ա­պա այդ ա­մե­նը Լե­բե­դե­ւը հա­զիվ թե հրա­պա­րա­կա­յին դաշտ հա­ներ: Ա­ռա­վել եւս, որ դա կա­րող է բավա­կա­նին լուրջ հե­տե­ւանք­նե­րի տա­նել: Կա­րե­լի է նաեւ գալ հա­կա­ռակ կող­մից. ներ­քին քննար­կում­նե­րը դուրս բե­րե­լով հրա­պա­րա­կա­յին դաշտ, Լե­բե­դե­ւը ցույց է տա­լիս, որ ըն­թա­նում է բա­վա­կա­նին լուրջ գոր­ծըն­թաց: Ա­ռա­վել եւս, որ շա­րու­նա­կե­լով միտ­քը, նա նաեւ ման­րա­մաս­նորւմ է, թե՝ նման հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը «զգա­լիո­րեն կբա­րե­լա­վի ի­րա­վի­ճա­կը Հա­րա­վա­յին Կով­կա­սում եւ տ­րանս­պոր­տա­յին մի­ջանցք­նե­րի շրջա­նա­կում կնպաս­տի տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան եւ փոխ­գոր­ծակ­ցութ­յան ակ­տի­վաց­մա­նը»: Դ­րա­նով իսկ հաս­տա­տե­լով, թե կոնկ­րետ որ հարցն է այս ա­մե­նի հիմ­նա­կան մե­խը:

­Վեր­ջա­պես, կա­րե­լի է նաեւ նման եզ­րա­կա­ցութ­յան գալ. Լե­բե­դեւն այն ֆի­գու­րան չէ, որ ԱՄՆ ղե­կա­վար­նե­րի նեղ կազ­մով հան­դիպ­ման դե­տալ­նե­րը, ա­ռանց հա­մա­ձայ­նեց­նե­լու, ա­վե­լին՝ ա­ռանց կոնկ­րետ հրա­հանգ­նե­րի իր քե­ֆով հրա­պա­րա­կայ­նաց­նի: Եվ երբ հաշ­վի ենք առ­նում, որ մինչ այդ նույն թե­մա­յի շուրջ Պու­տինն էր քննար­կում­ներ ու­նե­ցել Ա­լիե­ւի եւ Նի­կո­լի հետ:

Այս­պի­սով, Լե­բե­դե­ւի նման հայ­տա­րա­րութ­յու­նից մի քա­նի շատ կա­րե­ւոր հար­ցեր են ա­ռա­ջա­նում: Նախ, ե­թե հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման քննարկ­վում է ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի նեղ կազ­մով հան­դիպ­մա­նը, դա ի՞նչ է, ինչ-որ նոր ձե­ւա­չա՞փ: Ա­ռա­վել եւս, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ Պես­կո­վը հայ­տա­րա­րեց, թե՝ «Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը այս­պես թե այն­պես շա­րու­նա­կում են երկ­խո­սութ­յու­նը ԱՊՀ շրջա­նակ­նե­րում»: Թե՞ կա­րող ենք մտա­ծել այս­պես. նա­խոր­դած Պու­տին-Ա­լիեւ ու Պու­տին-­Փա­շին­յան հան­դի­պում­նե­րում ե­ղել են այն­պի­սի տե­ղա­շար­ժեր, ո­րոնք հնա­րա­վո­րութ­յուն են տվել Պու­տին-Ա­լիեւ-­Փա­շին­յան ե­ռա­կողմ հար­թա­կից անց­նել մի փոքր ա­վե­լի ընդ­լայն­ված՝ ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի հար­թութ­յուն: Ընդ ո­րում, այս հար­թութ­յու­նում տի­րում է այն «լա­վա­տե­սա­կան կան­խա­տե­սում­նե­րը», որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը եր­կար սպա­սել չի տա»: Վեր­ջա­պես, որ հա­սել են այն փու­լին, երբ կա­րե­լի է այդ քննար­կում­նե­րից ո­րո­շա­կի դե­տալ­ներ դուրս բե­րել հրա­պա­րա­կա­յին դաշտ:

ԻՆՉ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ ՕՎԵՐՉՈՒԿԸ

Ա­մեն դեպ­քում այն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման քննարկ­վել է ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի ձե­ւա­չա­փով, մեկ հե­տաքր­քիր հե­տե­ւութ­յան եւս տա­նում է: Փաստն այն է, որ մինչ այս, գո­նե վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում Նի­կո­լը հա­մա­ռո­րեն խու­սա­փում էր ռու­սա­կան հար­թա­կում նման քննար­կում­նե­րից՝ հիմ­նա­կան շեշ­տը դնե­լով ա­րեւմտ­յան հար­թա­կի վրա: Ու հի­մա, երբ նո­րից վե­րա­դառ­նում է ռու­սա­կան հար­թակ, դա կա­րո՞ղ է հու­շել այն մա­սին, որ ա­րեւմտ­յան ձե­ւա­չա­փե­րից, որն Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն մեր­ժում է, Նի­կո­լը հույսն ար­դեն վերջ­նա­կա­նա­պես է կտրել: Հա­յաս­տան­յան ներ­քին դաշ­տում շրջա­նառ­վեց նաեւ այն վար­կա­ծը, թե այս­պի­սով Նի­կո­լը պար­զա­պես Ա­րեւ­մուտ­քին ցույց է տա­լիս, թե, տե­սեք, կա­րող եմ նաեւ ռու­սա­կան ուղ­ղութ­յա­նը թեք­վել՝ իր հա­վա­տար­մութ­յունն Արեւ­մուտ­քին ա­վե­լի թանկ գնով վա­ճա­ռե­լու հաամր: Բայց դա խո­ցե­լի վար­կած է. ի՞նչ է, Մոսկ­վա­յում այն­քան միա­միտ են, որ Նի­կո­լին ի­րենց հաշ­վին «փող աշ­խա­տե­լու» նման լավ հնա­րա­վո­րութ­յո՞ւն են տա­լիս: Կամ էլ, ե­թե Նի­կո­լը կա­րո­ղա­նար Ա­րեւ­մուտ­քին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» վա­ճա­ռել, վա­ղուց էր վա­ճա­ռել: Հի­մա նա չէ վա­ճա­ռո­ղը, այլ՝ Ա­լիե­ւը, ով հա­մա­ռո­րեն չի գնում ա­րեւմտ­յան հար­թակ: Ա­վե­լին, մոս­կով­յան այս այ­ցի շե­մին այն աս­տի­ճան սրեց հա­կաա­մե­րիկ­յան հռե­տո­րա­բա­նութ­յու­նը, որ Ա­րեւ­մուտ­քում կա­րող է առ­հա­սա­րակ վե­րա­նալ Նի­կո­լին «գնել-չգնե­լու» ա­մեն մի նպա­տա­կա­հար­մա­րութ­յուն:

­Վեր­ջա­պես, կա նաեւ այն տար­բե­րա­կը, որ Նի­կո­լը նո­րից է Մոսկ­վա­յին «փշի-փշի» ա­նում՝ ըն­դա­մե­նը ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար. ԱՄՆ-ում կա­վարտ­վեն ընտ­րութ­յուն­նե­րը, պարզ կդառ­նա, թե ինչ քա­ղա­քա­կան կուրս է Վա­շինգ­տո­նը որ­դեգ­րում, ըստ այդմ էլ կո­րո­շի ա­մեն ինչ: Սա, ի­հար­կե, կա, ա­վե­լին, այս պա­հին նաեւ Ա­լիեւն է սպա­սում ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին եւ դրա­նից բխող հե­ռան­կար­նե­րին:

­Բայց մինչ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յու­ննե­րը, հի­շեց­նենք, որ Նի­կոլը եւ Ա­լիե­ւը եւս մեկ հան­դիպ­ման ա­ռիթ ու­նեն ռու­սա­կան հար­թա­կում: Եվ այն, որ հրա­պա­րա­կավ ի ցույց դրվեց, թե ինչ­պես է Պու­տի­նը նրանց հրա­վի­րում Կա­զան, իր հեր­թին դժվար է պաշ­տո­նա­կան դե­տալ կամ պար­զա­պես սի­րա­լի­րութ­յուն հա­մա­րել:

Ա­ռա­վել եւս, որ ԱՊՀ-ի շրջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցած այս ան­ցու­դար­ձե­րին զու­գա­հեռ նկատ­վեց եւս մեկ դե­տալ, ո­րը եւս գո­նե Նի­կո­լը կա­րող է բա­վա­կա­նին լուրջ մե­սիջ հա­մա­րել: Այս­պես, ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը, ով, հի­շեց­նենք, վեր­ջերս Հա­յաս­տա­նում էր եւ, այս­պես ա­սենք, բո­վան­դա­կա­յին շփում­ներ ու­նե­ցավ Նի­կո­լի հետ, նա­խօ­րեին իր հեր­թին հայ­տա­րա­րեց, որ փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ աշ­խա­տան­քա­յին խմբի շրջա­նակ­նե­րում ա­ռա­ջըն­թաց չկա ար­դեն շուրջ մե­կու­կես տա­րի: Բայց նաեւ, որ Հա­յաս­տանն այդ­պես էլ պաշ­տո­նա­պես հետ չի կան­չում իր ստո­րագ­րութ­յու­նը նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նից: Իսկ դա ար­դեն հաս­կաց­վում է հիմ­նա­կա­նում 9-րդ կե­տի տես­քով՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված: Այս հի­շե­ցում­նե­րի ի­մաս­տը, թե­րեւս, այն էր, որ Օ­վեր­չու­կը եւս մեկ ան­գամ հայ­տա­րա­րեց, որ նկա­րագր­վա­ծով հան­դե­րձ, հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում տնտե­սա­կան եւ տ­րանս­պոր­տա­յին մի­ջանցք­նե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մը «հնա­րա­վոր է միայն Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ»: Կա­րե­լի է հաս­կա­նալ նաեւ այս­պես՝ «Ա­ռանց Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յան ոչ մի ա­պաշր­ջա­փա­կում էլ չի լի­նի»: Իսկ ե­թե չկա ա­պաշր­ջա­փա­կում, չի կա­րող լի­նել նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր», որ այս պա­հին միակ տոր­պե­դա­հա­րող կետը հենց կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման է:

­Նի­կո­լի հա­մար սա մեկ բան է նշա­նա­կում՝ կա´մ «Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յուն», կա´մ «ոչ մի խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Այ­սինքն, սա այն «կոտ­րած տաշ­տակն» է, ո­րի ա­ռաջ Նի­կո­լը նստած է ան­ցած տար­վա­նից, երբ Ա­լիե­ւը, Ա­րեւ­մուտ­քի օգ­նութ­յամբ ստա­նա­լով Ար­ցա­խը, հե­տո պար­զա­պես «գցեց» նույն Ա­րեւ­մուտ­քին՝ հրա­ժար­վե­լով այդ հար­թա­կից: Ընդ ո­րում, Ա­լիե­ւը կա­րող է եւս մեկ տա­րի «ոտ­քը կախ գցել». ոչ թե ինքը, այլ Նի­կոլն է, որ ժա­մա­նա­կի խնդիր ու­նի: Թե­կու­զեւ այն ի­մաս­տով, որ մեկ տա­րում Նի­կո­լը մտնե­լու է նա­խընտ­րա­կան փուլ, որ­տեղ պետք է տա մեկ պարզ հար­ցի պա­տաս­խան՝ բա ո՞ւր մնաց նրա խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ո­րի հա­մար ինչ կա­րող էր, Ա­լիե­ւին նվի­րեց: Ու սա Նի­կո­լի խնդիր­նե­րի մի մասն է:

­Կարճ ա­սած, ե­թե ԱՊՀ ղե­կա­վար­ներն այդ­քան լա­վա­տես են, որ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը եր­կար սպա­սել չի տա», նշա­նա­կո՞ւմ է, որ Կա­զա­նում ա­վե­լի ռեալ եւ տե­սա­նե­լի տե­ղա­շար­ժե­րի պետք է սպա­սենք: Բայց ա­ռաջ չընկ­նենք, մի եր­կու շա­բա­թի չափ բան է մնում: Ընդ ո­րում, այդ օ­րե­րին պարզ կլի­նի նաեւ Վ­րաս­տա­նի հե­տա­գա ըն­թաց­քը:

 






Թրամփը չափազանց հիասթափված է և՛ Ռուսաստանից, և՛ ՈւկրաինայիցՌուսական ուժերը Կոնստանտինովկային ճակատում գրավել են Ռոմանովկա բնակավայրը՝ սեղմելով շրջապատման օղակը (Քարտեզում)Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետԹրամփը հեռախոսով զրուցում է Պուտինի հետՈ՞ւմ է պատկանում Բաղրամյան 26 կողքը կառուցվող շենքը․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում է․ Տեսանյութ Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top