Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Փաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից․ Արցախի ՄԻՊ

Թեմա

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջով նամակը փոխանցեց ՄԱԿ-ի գրասենյակին։ Նա նշեց, որ այդտեղ են գերեվարված անձանց ազատ արձակելու և մարդկանց ճակատագրերը հասկանալու համար։

Հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնիս չխոսեց գերիների մասին, Արցախի ՄԻՊ-ն ասաց․ «Այդ մասին պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը առիթ էր բացառապես հումանիտար բնույթի հարցը բարձրաձայնելու և միջազգային բարձր ատյանից հանրության ուշադրությունը դրա վրա հրավիրելու համար։ Ես չեմ կարող ասել՝ ինչու չբարձրաձայնվեց»,- նշեց Ստեփանյանը։  

Նրա խոսքով, երբ տեսնում են՝ Հայաստանի իշխանությունները գերիներին վերադարձնելու և անհետկորածների հարցով քայլեր չեն ձեռնարկում, ապա պետք է հանրային ճնշում իրականացնեն և անեն այնպես, որ հարցը օրակարգում պահեն։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ