Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Եկել եմ, որ չմտածեն՝ վախեցել եմ, չեմ ներկայացել․ Ռոբերտ Քոչարյան

Իրավական

Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ Մարտի 1-ի վերաբացված գործով դատական նիստին։ 

 

«Հնչեց, որ ես ծանուցվել եմ որպես մեղադրյալ։ Ես խնդրում եմ պարզաբանել, թե ինչու եմ ես մեղադրյալ այս քրեական գործով»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանն էլ նշեց, որ այս գործով իրենց ներկայությունն անիմաստ է․ «Մեզ զեկուցվել է սխալ, այս գործով պաշտպան ես չեմ կարող ներկա գտնվել, Ռոբերտ Քոչարյանը որպես մեղադրյալ չի կարող ներկա լինել»,- ասաց փաստաբանը։ 

Դատավորի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են ներկայացել դատարան, փաստաբանը պատասխանեց․ «Դատարանից ստացել ենք գրություն, հարգելով դատարանին ներկայացել ենք»,- ընդգծեց Օրբելյանը։ 

 

Դատավորի հարցադրմանն արձագանքեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե ներկայացել է, որ չկարծեն, թե վախեցել է․ «Ես կարող էի ընդհանրապես չներկայանալ։ Եկել եմ մի նպատակով, որ չմտածեն ես վախեցել եմ, չեմ ներկայացել»,- ասաց 2-րդ նախագահը։ 

 

Հիշեցնենք, որ վերսկսվել է Մարտի 1-ի գործով դատական նիստը, որի մասին ՍԴ-ն որոշում ուներ՝ մեղադրանքով հոդվածը ճանաչել հակասահմանադրական։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ