Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներով Արտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video) Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.am Հայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա Կոստանյան Ռուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում» Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանը ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից

Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից

Վերլուծություն

Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ՝ առ այն, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, հատուկ կարծիք են հայտնել ՍԴ երեք դատավոր:

Հիշեցնենք, որ Սահմանադրությանը համապատասխան ճանաչված կանոնակարգի մասին 33 էջից բաղկացած որոշման մեծ մասը վերաբերում էր ոչ թե զուտ կանոնակարգին, այլ՝ Անկախության հռչակագրին: Ըստ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքի՝ ՍԴ այս որոշմամբ փաստացի չգործող են համարվել Հռչակագրի որոշ դրույթներ, կասկածի տակ դրվել այն: Եվ ավելի պատկերավոր նա եղելությունը համեմատել է «զավակին խժռող ծնողի» հետ: Մինչդեռ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Խաչատուրյանը իրենց երախտիքն են հայտնել ՍԴ անդամներին՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ, ըստ էության, այս խայտառակ գնահատականների համար:

Վերջիններս փորձել են ամեն կերպ արդարացնել ՍԴ որոշումը, մի բան էլ մուննաթաբար արձանագրել, թե՝ Սահմանադրությունը չի ընդունվել ո՛չ Սահմանադրական հանձնաժողովի, ո՛չ էլ Գերագույն խորհրդի կողմից: Հատկանշական է նաեւ, որ, օրինակ, ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանն ընդհանրապես չի մասնակցել գործի քննությանը։ Իսկ ՍԴ յոթ անդամ կողմ են եղել, այդ թվում՝ Վահե Գրիգորյանն ու Դավիթ Խաչատուրյանը: Որպեսզի պարզ լինի, թե ովքեր են ընկել Անկախության հռչակագրի հետեւից, հիշենք, օրինակ, թե ով էր Վահե Գրիգորյանը՝ մինչեւ ՍԴ անդամ դառնալը:

Ո՛չ, ամենեւին էլ խոսքն այն մասին չէ, որ ինչպես ժամանակին պնդում էր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, Վահե Գրիգորյանը, իբրեւ փաստաբան, օլիգարխ Ջորջ Սորոսի հիմնադրամից դոլարներ էր քերում՝ մարտի 1-ի զոհերի թեմայով: Առավել ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը եղել է ՀԱԿ-ի, մասնավորապես՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաբանը եւ ՀՀՇիզմի շրջանակում է դարձել հայտնի: Իսկ թե ինչ կապ ունի այս ամենը Անկախության հռչակագրի դեմ այս անողոք պայքարի հետ, «Իրավունք TV»-ի եթերում ուշագրավ փակագծեր է բացել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ ՌԵՎԱՆՇԸ

Անկախության հռչակագրի համահեղինակներից Հայկ Բաբուխանյանը հիշեցնում է, որ երբ 1990 թվականին մշակում էին հռչակագրի տեքստը, առաջարկը եղել է հետեւյալը, որպեսզի դրանում նախ փաստվի այն, որ Հայաստանը կառուցում է իր անկախ պետականությունը՝ հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանին Արցախի վերամիավորման որոշման վրա: Եվ երկրորդ, որ Հայաստանը հետեւողական է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

«Այդ երկու կետի շուրջ մենք եւ ՀՀՇ-ականներն ունեցանք շատ լուրջ եւ կատաղի բախումներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ դրա դեմ, ՀՀՇ-ականները ելույթներ էին ունենում դրա դեմ, իսկ մենք պաշտպանում էինք այդ կետերը: Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության, եւ մենք հաղթեցինք: Արդյունքում այդ երկու կետը մտավ Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ, եւ պետությունը շատ երկար ժամանակ հենց այդ կետերը հիմք ընդունելով՝ զարգանում էր: Օրինակ`Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ՝ հաշվի առնելով այն, որ բոլոր արցախցիները ստացել էին ՀՀ քաղաքացիություն, Արցախը համարվում էր ՀՀ անբաժանելի մաս, եւ նախագահ ընտրվելու 5 տարվա քաղաքացիություն ունենալու պահանջը 1997-98 թվականներին կատարված էր, որովհետեւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման շնորհիվ բոլոր արցախցիները ստացել էին ՀՀ անձնագիր: Էլ չասենք, որ քանի որ Արցախը Հայաստանի մաս էր, ո՛չ մաքսային կետ կար այնտեղ՝ Գորիսից Լաչին դուրս գալու ճանապարհին, ո՛չ անձնագրային կետ: Այսպիսով՝ ՀՀՇ-ականներն այն ժամանակ պարտվեցին, եւ մենք ստիպեցինք, որ այդ կետերը մտնի Անկախության հռչակագրի մեջ, հետագայում այն դարձավ Սահմանադրության անբաժանելի մաս: Բայց , փաստորեն, ՀՀՇ-ականները մուռը պահեցին», - փաստում է ՍԻՄ կուսակցության նախագահը:

Իսկ այսօր, ըստ Բաբուխանյանի, ՀՀՇ-ականներն այդ մուռը փոխանցել են իրենց «իրավահաջորդներին»՝ նիկոլականներին, որոնք էլ այդ մուռը հանում են Անկախության հռչակագրից եւ ընդհանրապես՝ անկախությունից, Արցախից: Իսկ թե ինչպիսի հանցագործություն է սա, թերեւս կգնահատեն ապագա դատավորները, որովհետեւ Սահմանադրական դատարանի անդամները ցույց տվեցին, որ լոկ նիկոլական կամակատարների հավաքածու են եւ ոչ ավել: Ավելին՝ այն ամենից հետո, ինչ կատարվում է Սահմանադրական դատարանում, զարմանալի է, որ արդարության աստվածուհի Ֆեմիդայի արձանը «վա՜յ, մամա ջան» գոռալով Բաղրամյան պողոտայով մեկ չի փախչում այդ շենքից:

Ի վերջո, սեւով սպիտակի վրա գրված է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության անբաժանելի մասն է: Ու ինչքան էլ վահեգրիգորյանները պնդեն հակառակը, միեւնույնն է, ոչ ոքի չի հաջողվելու չեղարկել Անկախության հռչակագիրը, որը Հայաստանի երրորդ հանրապետության զարգացման հիմքն է: Հետեւապես, ասել հակառակը՝ նույնքան մեծ հանցագործություն է, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, թե Արցախն Ադրբեջանի կազմում է: Չէ որ սրանով նա խախտեց ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Անկախության հռչակագիրը, վերամիավորման որոշումն ընդ որում՝ նույն այս ՍԴ-ականների լուռ համաձայնությամբ: Մնում է միայն հարց, թե էլ ովքեր են դառնալու այս ամենի հանցակիցն ու վաղը կիսելու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ: Բայց, այդուհանդերձ, ի՞նչ խնդիր է փորձում այսօր լուծել Փաշինյան Նիկոլը, բացի՝ «հոգեւոր հոր» մուռը հանելով Անկախության հռչակագրից:

«Իրականում Նիկոլն իր ամբողջ դավաճանական քաղաքականությունը՝ Արցախ հանձնելու եւ այլն, վարում էր մի նպատակով, որպեսզի, ի վերջո, ստանա Ալիեւից, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր: Ալիեւը հիմար չէ եւ, բնականաբար, քանի, այսպես ասած, բռնել է Նիկոլին վզից, կարողանում է իր հարցերը լուծել՝ Արցախը վերցրեց, ՀՀ-ից տարածքներ, ճանապարհներ վերցրեց եւ հիմա էլ պլանավորում է վերցնել մինչեւ վերջ: Ալիեւի համար սա պատմական շանս է, որովհետեւ այսքան թույլ Հայաստան երբեք չի եղել եւ չի էլ լինելու», - ցավով արձանագրում է Բաբուխանյանը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր հավատարիմ ՍԴ-ականների բերանով փորձում է համոզել Ալիեւին, թե Անկախության հռչակագիրը կապ չունի ՀՀ Սահմանադրության հետ, բայց այս կուտն Ալիեւը չի ուտում:

«Չի՛ լինելու «Անկախության պայմանագիր», ես ասել եմ դա դեռ այն ժամանակ, երբ այդ մասին առաջին անգամ դուրս եկավ Նիկոլի բերանից: Չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չդառնա, իսկապես քաղաքական սուբյեկտ: Սրանք ոչնչացնելով Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պաշտպանունակությունը, անվտանգության երաշխիքները քանդում են Հայաստանը», - ահազանգում է ՍԻՄ կուսակցության նախագահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ «Հուսամ բոլորդ հավանեցիք ելույթը». Պարգը կիսվել է իր էմոցիաներովԱրտյոմը՝ Հայկո-Մկոյի և Անդո-Ռաֆոյի բաժանման, հայհոյախառն հումորի, դագաղի «առաջարկ» ստանալու մասին (Video)Ի՞նչ է անում պայթյունի վայրում Արթուր Վանեցյանի որդին.ArmLur.amՀայտնի է, թե ինչի մասին են զրուցել Նիկոլն ու Իլհամը սուրճի սեղանի շուրջ.Armenian info Report արեք, Facebook-ը պարտավոր է վերանայել այս տիկնոջ թողարկած բովանդակությունը. Աննա ԿոստանյանՌուսաստանում չայլդֆրիի քարոզչության համար կարող են արգելել «Հարրի Փոթերը», «Գահերի խաղը» և «Սեքսը մեծ քաղաքում»Հիշեցնեմ՝ 1998 թվականին հենց ՀՀԿ֊ն էր, որ ամբողջությամբ աջակցեց Քոչարյանի առաջադրմանըՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top