Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Ես վախենում եմ նրանից, ինչ կատարվեց Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ. Լոքմագյոզյան

Ներքաղաքական

Ինչպես հայտնել էինք, օրերս Նյու Յորքում տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին եւ առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերին: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:

— Այո՛, ինչ-որ բաներ կատարվեցին Փաշինյան եւ Էրդողան հանդիպմանը, ինչից ես ինքս վախենում եմ: Վերջապես այդ երկիրը մեր թշնամին է: Շատ վատ տպավորություններ ունեմ այդ հանդիպումից: Գիտեք, քաղաքականության մեջ ընդհանրապես ինչ կատարվում է պետք է ոչ թե միայն դրա վրա կենտրոնանալ, այդ հարցը ու խոսքերը միայն դիտարկել, այլ ընդհանուրի մեջ պետք է նայել, որովհետեւ աշխարհում ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է: Եթե այստեղ ինչ-որ բան կատարվում է, ապա դա առանձին չի կարելի դիտարկել եւ պետք է նայել այլ իրադարձությունները եւս: Արդյունքում կգաք այն համոզմանը, որ մեկը մյուսի հետ իսկապես կապակցված էին: Կոնկրետ այս հանդիպմանը, երբ երկրների ամենաբարձրաստիճան ղեկավարներն էին հանդիպում, նշանակում էր, որ արդեն ներքեւի օղակներում ինչ-որ հանդիպումներ, աշխատանքներ են եղել կամ ինչ-որ պայմանավորվածություններ կան: Այսինքն` վերջնական ինչ-որ հայտարարի են հասել, որ հարցը հասել է արդեն ամենաբարձր ատյանին, որ վերին օղակները միմյանց հետ նստում են եւ խոսում:

Իհարկե, մենք լիարժեք կերպով չգիտենք, թե իրենք փակ դռների ետեւում ինչե՞ր խոսեցին կամ ինչե՞ր պայմանավորվեցին եւ այլն, սակայն առերեւույթ կերպով, երբ լրագրողների առաջ իրենք ինչ-որ հայտարարություններ են անում, ինչ-որ ձեւեր են ցույց տալիս, ուրեմն՝ դա ամեն ինչի նախերգանքն է կամ էլ դրա խտացված նյութն է, որ մեզ հրամցնում են: Հենց այդ խտացված նյութին նայելով էլ նշեցի, որ հիմա ես վախենում եմ արդեն: Նախ վախենում եմ նրանից, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին եւ հենց այդ ձեւաչափով: Վերջիններս չեզոք տեղ չէին հանդիպում: Իրենք գնացել էին այլ բանի համար, այլ տեղ: ՄԱԿ-ի վեհաժողովին էին մասնակցում, բայց չհանդիպեցին հենց այդ շենքում, մինչդեռ այդ կարելիությունը կար: Աշխարհի բոլոր ղեկավարներն էլ, ներկայացուցիչներն էլ այնտեղ ինչ-որ հանդիպումներ են ունենում: Դա նորմա՞լ է, որ հանդիպեցին թուրքական տարածքում, իհարկե՝ ոչ: Ըստ էության, Թուրքիայի նախագահ Էրդողանը կանչեց իր մոտ, եւ մեր վարչապետն էլ չգիտեմ` ինչի նման գնաց նրա մոտ: Օրինակ` հույների նման չասաց՝ ո՛չ, ես քեզ հետ այստեղ կխոսեմ, ես քո մոտ չեմ գա: Փաշինյանը հլու-հպատակ այդ հրամանը կատարեց, քանի որ պահանջը թուրքական կողմից էր: Նշանակում է, որ թուրքը կանչում է, եւ մենք էլ գնում ենք:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված