Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ՄՂԵՑԻ ՈՒ ՈՐԵՎԷ ՄԻԱՎՈՐ ՉՏԱԼՈՎ 4։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել, վերջերս Երևանի «Միկա» մարզական համալիրում կայացած «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած, սամբոյի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնությունների մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Վանաձորից ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, շատ բարձր մակարդակով անցավ։ Ես հանդես եկա 88 կգ քաշային կարգում։ Երկու գոտեմարտ եմ անցկացրել։ Առաջին գոտեմարտում, ափսոս, պարտվեցի ռուս մրցակցիս, որը Աշխարհի չեմպիոնն էր, ՌԴ -ի համար առաջին մարզիկը, շատ ուժեղ էր։ Բրոնզե մեդալի համար թեժ պայքար մղեցի ու որևէ միավոր չտալով, 4։0 հաշվով հաղթեցի իրանցի մրցակցիս։ Նշեմ, որ այս միջազգային մրցաշարը հաջորդ տարվանից կդառնա արդեն աշխարհի գավաթի խաղարկություն։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ