«Իրավունք». ԿԳՄՍՆ-ն պարգևատրել է աշակերտ ծեծող փոխտնօրենի՞ն
Մամուլի տեսություն
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս լուրջ միջադեպ է տեղի ունեցել Գորիսի Յուրի Բախշյանի անունը կրող թիվ 3 հիմնական դպրոցում: «Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն` դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մի «լավ» ծեծ է տվել աշակերտներից մեկին, ով փորձել է ծիծաղել վերջինիս կակազելու վրա։
Այն, որ երեխան իրեն պահել է շատ վատ, չի քննարկվում, բայց որ հասուն տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին, ու դա մարսել է, այ դա աններելի է։ Ասում են՝ ողջ գիշեր Գորիսում տիրել է չափազանց խառնաշփոթ իրավիճակ: Գործը հասել է անգամ ոստիկաններին։ Հետաքրքիրն այն է, որ այս մասին կոկիկ լռություն են պահպանում բոլորը` մամուլ, Մարդու իրավունքների պաշտպանը, անչափահասների հարցերով զբաղվող ՀԿ-ները եւ այլն։
ատրել է աշակերտ ծեծող փոխտնօրենի՞ն