Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

Դեռ չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է կրկնել Մխիթարյանի ուղին. Բերեզովսկի

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը Alpha News-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է մի շարք թեմաների մասին, անդրադարձել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին.

«Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ է, մարդ, ով երկար ժամանակով իր անունը գրել է Հայաստանի և եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ։ Դժվար է ասել, ով կարող է կրկնել նրա ուղին։ Միշտ հիացել եմ նրա աշխատասիրությամբ, մոտիվացիայով, կյանքով։ Նա միշտ միայն վեր է բարձրացել՝ առանց կանգնելու։ Մարզիկների մոտ լինում են շրջաններ՝ վերելքի և անկման, բայց Հենրիխին անկման շրջանը շրջանցել է։ Դեռ չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է կրկնել Մխիթարյանի ուղին։ Բայց հուսով եմ, որ այս խոսքերս ապագայում սխալ կլինեն, և որևէ մեկը կկրկնի այդ ուղին։ Մինչև վերջին խաղը, երբ նա գալիս էր հավաքական, միշտ նվիրված էր, ներդնում էր բոլոր ուժերը։ Խաղում էր տարբեր դիրքերում, եթե նույնիսկ դա հարմար չէր, միայն թե հավաքականին օգուտ տա»,- ասել է Ռոման Բերեզովսկին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ