ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ ՈՒ ՀՌՉԱԿՎԵԼ ԳՐԵՓԼԻՆԳԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Սպորտ
Այսօր, հոկտեմբերի 7-ին, Ղազախստանում ընթացող Գրեփլինգի Աշխարհի առաջնության ժամանակ, վաղաժամ, ջախջախիչ հաղթանակ է տոնել ադրբեջանցի մրցակցի հանդեպ մեր երկրի ներկայացուցիչ, Էջմիածնի մարզական ակումբի սան ԶՈՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
Այս ուրախալի լուրը, Iravunk. com - ի մարզական թղթակցին հայտնեց Զորիկի անձնական մարզիչ ՎԻՏՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ։ Նա նշեց, որ եզրափակչում բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով, ընդ որում վաղաժամ, ջախջախիչ հաղթանակ է տարել Զորիկը ադրբեջանցի մրցակցի հանդեպ։ Շնորհավորում ենք Զորիկին, մաղթում նորանոր նվաճումներ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

