ԱՄՆ հայտնի ուրոլոգին հյուրընկալել է «Իզմիրլյան« բկ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը
Առողջապահական
«Իզմիրլյան» ԲԿ անձնակազմը պատիվ ուներ հյուրընկալելու ԱՄՆ հայտնի բժիշկ-ուրոլոգ Կարո Դերձակյանին։
Սկսած 2005թ-ից բժիշկ Դերձակյանը ամեն տարի այցելել է մեր բժշկական կենտրոն, իր ներդրումն ունեցել ինչպես բժշկական ժամանակակից սարքավորումների ապահովման, այնպես էլ անձնակազմի ուսուցման ու գիտելիքի փոխանցման գործում։
Հայրենիքում իր 37 տարիների առաքելությունը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես մեկ մարդը կարող է ուրոլոգիայի զարգացման մակարդակը երկրում հասցնել միջազգային չափանիշների։
Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ազգանվեր գործունեության համար Կարո Դերձակյանին այս տարի շնորհել է «Ուրոլոգիայի պատրիարք» բարձրագույն կոչումը։