Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)

Ով դուրս է գալիս ուղղափառ եկեղեցու դեմ, նա պարտություն եւ անհուսանելի վախճանի է հանգում. Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյան

Հանդիպում

«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երեւանի եւ Հայաստանի թեմի հոգեւորական, Գյումրիի «Պատվո բլրի» վրա գտնվող Սուրբ Միքայել հրեշտակապետ ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատան հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՏԻՄՈՖԵՅ քահանա ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

«ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԵՆՑ ՎԱՏԻԿԱՆԻՆ»

Տեր հայր, 21-րդ դարում մենք ականատես եղանք զարհուրելի մի իրադարձության՝ առ այն, որ պաշտոնական Կիեւը որոշեց արգելել Ուկրաինայում Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապեր ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունը: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

— Համարում եմ, որ դա Կիեւի ամենամեծ սխալն է։ Մեծագույն սխալը, որը թույլ է տրվել ի սկզբանե նույնիսկ ոչ թե Զելենսկու ռեժիմի, այլ դեռ Պորոշենկոյի կողմից։ Այդ ամենը դեռ այն ժամանակ սկսվեց։ Դա նրա ամենամեծ սխալն է։ Հարյուրամյակների ընթացքում ապացուցվել է, որ ով դուրս է գալիս Ուղղափառ եկեղեցու դեմ, նա պարտության եւ անհուսանելի վախճանի է հանգում։ Հենց դա է սպասվում Կիեւի իշխանություններին մոտակա ժամանակներում։ Այդ իսկ պատճառով՝ պետք չէր դա անել։ Եկեղեցու հետ հարաբերությունններում միշտ պետք է փոխզիջման գնալ, իսկ պարզապես բռնել ու արգելելը, կներեք, առնվազն հիմարություն է։ Դա է իմ տեսակետը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ «Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերացվել: Եկեղեցիներին չպետք է դիպչել: Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքի մասին՝ ես վախենում եմ աղոթողների ազատության համար»: Թվում էր, թե այս հայտարությունը պետք է ցնցի քրիստոնյա աշխարհը, սակայն Ուկրաինան մնաց անդրդվելի, ինչպե՞ս սա հասկանալ:

Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ամենից առաջ ձեռնտու է հենց Վատիկանին։ Դրանք, իմ կարծիքով, դատարկ հայտարարություններ են, որոնց ետեւում չկա  Վատիկանի կողմից ոչ մի գործողություն։ Պարզապես խոսակցություններ են, որոնց արդեն ամբողջ աշխարհն անլուրջ է վերաբերվում, որովհետեւ ներկայիս Հռոմի պապն ամեն օր ինչ-որ բան ասում է, ինչ-որ բան փոխում, ինչ-որ բան հայտարարում, բայց դրանց ականջալուր չեն լինում ո՛չ կաթոլիկները, ո՛չ էլ եկեղեցիները։ Պետք է գործել, այլ ոչ թե պարզապես ինչ-որ բան անելու հայտարարություններով հանդես գալ։ Նա կարող էր անել այնպես, որ Կիեւի իշխանությունները նման որոշումներ չընդունեին։ Բայց, ոչինչ չի արվել։ Իսկ բառերը այս դեպքում լոկ բառեր են։  

«ՆՐԱՆՔ ՈՉՆՉԻ ՉԵՆ ՀԱՍՆԻ, ԵՎ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՂԹԱՆԱԿԻ»

Չե՞ք կարծում, որ երբ մեկ տարի առաջ Ուկրաինայում Կիեւ-Պեչերսկի Լավրայի վանահայր միտրոպոլիտ Պավելի ոտքին սարք էին տեղադրում ու սահմանափակում նրա գործունեությունն, արդեն այդ ժամանակ պետք էր քրիստոնյա աշխարհը ոտքի կանգներ եւ իր խոսքն ասեր, ոչ թե այսքան ուշացած:

Իհարկե, այդպես էլ պետք է արվեր: Բայց ես կարող եմ խոսել Ռուս Ուղղափառ եկեղեցու կողմից, եւ այս ամենի սկզբից էլ, ես տեսնում եմ եւ գիտեմ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ սրբազան Պատրիարքի, սրբազան Սինոդի գլխավորությամբ, հենց միայն դրա մասին էլ խոսում է։ Սրբազան Պատրիարքի օրհնությամբ՝ Ռուսաստանի տարածքում եւ ուղղափառ որոշ այլ երկրներում մշտապես տեղի են ունենում խաչերթեր, բացառիկ աղոթքներ։ Ամեն օր Ռուս Ուղղափառ եկեղեցու բոլոր տաճարներում մատուցվում են խաղաղությանը եւ սուրբ եկեղեցիների բարօրությանը նվիրված ժամերգություններ։ Մենք ունենք հատուկ աղոթք, որը հնչեցվում է մատուցվող ժամերգության ընթացքում՝ Ուկրաինայում խաղաղության համար: Մեր կողմից, իսկապես, մեծ գործ է արվում, բայց, ցավոք, աշխարհը լռում է։ Բայց մենք գիտենք, թե ինչու է աշխարհը լռում, որովհետեւ այն միավորվել է Ուղղափառ եկեղեցու դեմ։ Ես այդպես եմ տեսնում իրավիճակը։ Ես տեսնում եմ, որ աշխարհն իսկապես միավորվել է մեր դեմ։   

Ամենայն Հայոց կաթողիկոսը եւս կոչ էր արել Կիեւին չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը: Ձեր գնահատմամբ՝ հնարավո՞ր է լինելու պահպանել ուղղափառ համայնքի միասնությունն՝ ի հեճուկս Գերագույն Ռադայի որոշման:

Ես կարծում եմ, որ ուղղափառությանը հաղթել անհնար է։ Դրա ամենավառ օրինակը բոլշեւիկյան անաստված իշխանությունն է։ Ամբող 70 տարի տեւեց նրանց կառավարումը եւ պրոպագանդան, թե՝ Աստված չկա, եկեղեցիներ էին փակվում, բայց ինչպես վերը նշեցի՝ դա նրանց գլխավոր սխալն էր։ Նույն այդ սխալը հիմա թույլ է տալիս Կիեւը։ Եկեղեցին արգելելը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցնի, այլ կբերի միայն անհուսալի վախճանի։ Այնպես որ, միանշանակ է՝ նրանք ոչնչի չեն հասնի, եւ մոտ ժամանակներս արդարությունը կհաղթանակի։

«ՇԱՏ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐ ՄԻՇՏ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՄՆԱԼ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ»

Բոլորովին վերջերս ձեւավորվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երեւանի եւ Հայաստանի թեմը: Ի՞նչ կասեք թեմի ձեւավորման կարեւորության ու անհրաժեշտության մասին:

Այսօրվա դրությամբ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքությունը ընդգրկում է աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիների կեսից ավելին։ Աշխարհի ոչ մի եկեղեցի չունի այնքան սրբեր ու ճգնավորներ, որքան կան Ռուս Ուղղափառ եկեղեցում։ Դա իսկապես այդպես է։ Ներկա դրությամբ չունեն այն քանակության եկեղեցիներ, սրբավայրեր, հոգեւորականներ, որքան Ռուս Ուղղափառ եկեղեցին: Այսինքն՝ այսօր Ռուս Ուղղափառ եկեղեցին իր ծաղկման գագաթնակետում է գտնվում։ Եվ այդպիսի արտահայտություն կա, ինչպես ասում է Ավետարանը՝ ծառն իր պտուղներով է ճանաչվում։ Եվ, որպես Ռուս Ուղղափառ եկեղեցու ուղղափառ հոգեւորական, ես մեկ ճշմարտություն գիտեմ՝ տարբեր ժամանակներում շատ հոգեւոր հայրեր միշտ կոչ են արել մնալ Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ, նրանք ասում էին, որ փրկությունը միայն Ռուս Ուղղափառ եկեղեցու մեջ է։ Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի պատրիարքության առկայությունը Ռուսաստանի տարածքում մեկ բառով կարող եմ բնորոշել որպես հնարավորություն, մե՛ծ հնարավորություն՝ հոգու փրկության, սեփական անձի եւ գուցե ամբողջ ժողովրդի փրկության համար։

Իսկ ինչպե՞ս կգնահատեք Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ քույր եկեղեցիների հարաբերություններն այսօր:

Եթե մեկ բառով՝ կայուն։ Փառք Աստծո, կայուն, որովհետեւ եղել են ժամանակներ, երբ հարաբերությունները կայուն ծանր էին, եղել են ժամանակներ, որ շատ լավ էին, կար բաց երկխոսություն։ Հիմա կարելի է այդ հարցին պատասխանել, պարզապես ասելով՝ կայուն։ Իհարկե, այն ամենի համեմատ, ինչ կատարվում է աշխարհում, արդեն լավ է, որ մենք լավ փոխհարաբերություններ ունենք, էլի՝ փառք Աստծո։

«ՉՈՒՆԵՆՔ ԱՅԼ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՎԱՏԱՑՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՀՈԳՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՈԳ ՏԱՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ» 

Այսօր եկեղեցին բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած՝ սկսած աղանդավորությունից մինչեւ այլասերությունների դեմ պայքար: Ի՞նչ խնդիրներ ունի Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում կամ մասնավորապես՝ Գյումրիում:

Կոնկրետ Գյումրիում, գիտեք, տեղակայված է ռուս զինվորականությունը, որն իր հոեւոր սնունդն է ստանում։ Իսկ դրանից դուրս ծխականներն այդքան էլ շատ չեն։ Իմ հոգեւոր ծառայությունը հիմնականում առնչվում է 102-րդ ռազմաբազային, սահմանապահ ջոկատներին, մի խոսքով՝ զինծառայողներին։ Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաքելությունը, ինչպես ցանկացած այլ քրիստոնեական եկեղեցու առաքելություն, իհարկե, աղոթքն է։ Ավելին չեմ կարող ասել։ Մեր իրական խնդիրը հիմա աղոթելն ու մեր հավատացյալների կողքին լինելն է։ Աղոթել հոգու փրկության եւ Աստծո ողորմածությանն արժանանալու համար։ Մենք չունենք այլ հոգածություն՝ հավատացող քրիստոնյայի հոգու փրկության համար հոգ տանելուց բացի։ Եվ այլ լիազորություններ եկեղեցին, որպես այդպիսին, եթե շատ լայն վերցնենք, չունի էլ։ Հիմնականը մարդու հոգու փրկությունն է, ինչով էլ մենք այստեղ զբաղվում ենք՝ աղոթում ենք եւ փրկում մարդկանց, համենայնդեպս, փորձում ենք փրկել։   

Որպես այդպիսին՝ Ռուս Ուղղափառ եկեղեցին խնդիրներ ունի՞ Հայաստանում, Տեր հայր:
Եթե դիտարկեմ կոնկրետ իմ գործունեությունն, ապա՝ փառք Աստծո, ոչ մի խնդիր չկա: Բոլորի փոխարեն, ես, իհարկե, չեմ կարող խոսել: Միգուցե որեւէ հոգեւորական կամ ծխական ինչ-որ պրոբլեմ ունի, որի մասին ես չգիտեմ: Իսկ ընդհանուր առմամբ, մենք ոչ մի խնդիր չունենք, ես ոչ մի մեծ դժվարություն չեմ տեսնում. կենցաղային հարցեր են, կենցաղային գործեր, ինչպես բոլոր մարդկանց մոտ: Ես համարում եմ, որ ինչպես մենք սիրով մատուցում ենք մեր ծառայությունը, այնպես էլ մարդիկ ընդունում են մեզ: Այդպիսի ասացվածք կա՝ ինչպես ողջունես այնպիսի պատասխան էլ կստանաս: Ազնվորեն, ես դա արդեն նկատել եմ: Ինքս, լինելով զտարյուն հայ, լավ գիտեմ հայերին, եւ կարող եմ ասել, որ եթե մեկնումեկին վնաս տաս, ապա փորձանքն անխուսափելի է: Իսկ երբ դու, որպես հոգեւորական, մարդուն սիրով ես վերաբերվում, լսում ես նրան, ձգտում ես օգնել, դա տարածվում է, ու դու տեսնում ես, որ այն սերը, որը դու տարածել ես մարդկանց մեջ, վերադառնում է քեզ: Այդ սկզբունքով եմ ես ծառայում, աղոթում, ապրում: Այդ պատճառով էլ, փառք Աստծո, դեռ չեմ հանդիպել ոչ մի գերբնական բարդության: Ամեն ինչ հաղթահարելի է՝ պարկեշտության ու կարգուկանոնի սահմաններում, այնպես որ՝ փառք Աստծո: 

Իսկ համայնքը որքան հավատացյալ (ծխական) ունի, կոնկրետ Ձեր եկեղեցում: Կարո՞ղ եք որեւէ թիվ նշել:

Տարբեր ժամանակներում տարբեր է: Դե, կարծում եմ՝ հասկանալի է, որ զինծառայողների թիվը տատանվող է, լինում է՝ այստեղ են փոխադրվում, լինում է՝ այստեղից: Եվ պատահում է, որ կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցում կարող է 5-10 մարդ լինել: Ամռանը, արձակուրդների շրջանում, իմ մոտ տաճարում կարող է 2-3 մարդ լինել: Բայց մեծ տոների ժամանակ մինչեւ 50 մարդ լինում է: Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի-ժամատունը, որ Պատվո բլրի վրա է եւ փոքր է իր չափերով,  կիրակի եւ տոն օրերին լեցուն է լինում: Իսկ ռազմակայանի տաճարում, որն ավելի մեծ է, այնտեղ միաժամանակ 800 մարդ կարող է գտնվել, մեծ տոների ժամանակ, երբ զինվորականները եւ իրենց ընտանիքի անդամներն են գալիս, գրեթե լեփ-լեցուն է լինում: Այնպես որ՝ փառք Աստուծո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top