Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Աբսուրդի թատրոն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԻԼՀԱՄԸ` ՆԻԿՈԼԻՆ

(ՍԴ- Ի ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ԱՐՑԱԽԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Լավ, ասենք սահմանադրական դավթարում չկա, բա քո սրտի դավթարում էլ Արցախը չկա՞:

 **

 ԱՂՈԹՔ ՎԱՏԻԿԱՆՅԱՆ

(ԳՐԻԳՈՐԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ)

Հրաժարումն հրաժարիմք ի Նիկոլէ եւ յամենայն ՔՊ- ականներեն նորա...

**

 ՇԱՀՆԱՄԵ

(ԻՐԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ էպոսագետների, եթե Իրանն արդարության համար պայքարում մարմնավորում է Ռուստամ Զալին, ապա Իսրայելը այդ պայքարում, ամենայն հավանականությամբ, Թուլատն է։

**

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ

 (ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ` ԱՐՑԱԽԻ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ԼԵԶՎԱԿՌԻՎ ՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԶԻԲԻԼԻ ՎՐԱՅԻ ԿԱՏՈՒ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում կարող է ԱԺ նախագահը զիբիլի վրայի կատվի հետ մենամարտի բռնվել։

**

ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Наверно, в следующей жизни,

 Когда ты станеш кошкой, на-на, на-на...

**

ԲՈՒՆԿԵՐԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ

(ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԽԱՂԻ ՄԵՋ ԵՆ ՄՏՑՐԵԼ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կարամելի ֆաբրիկայից հայտնում են, որ Նիկոլը Սամվել Բաբայան պրոյեկտը չուպա չուպսի նման բան է սարքել, նրան հանում են քաղաքական դաշտ, մի քիչ լպստում են, նորից փաթաթում, պահում են նեղ օրվա համար:

**

ԱՊԱԳԱ ԿԱ…

Անկախության հռչակագրի փոխարեն` Նիկոլենք ՍԴ-ով մտցնելու եւ ամրագրելու են ՔՊ-ի անկապության հռչակագիրը:

**

 ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՄԱԿՐՈՆԻ` ԵՐԵՎԱՆ ՉԳԱԼՈՒ ԵՎ ՆԻԿՈԼԻ` ՓԱՐԻԶ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եթե Մակրոնը Նիկոլի մոտ չի գալիս Հայաստան, ապա Նիկոլն է վազելով գնում Փարիզ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ