ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԹԻՄԵՐԸ Մ-23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱԱ֊ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱԶՄԵՐՈՎ
Սպորտ
Հոկտեմբերի 21-27-ը, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալու է Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Առաջնությանը մասնակցելու է 650 ըմբիշ, սկզբից պայքարի են դուրս գալու հունահռոմեական ները, ապա գորգը տրամադրվելու է կանանց և ազատ ոճայիններին։ UWW-ն ներկայացրել է հավաքականների նախնական կազմերը, որոնք հնարավոր է ենթարկվեն նաև փոփոխությունների։ Ըստ այդ կազմի Հայաստանը ներկայացուցիչներ է ունենալու բոլոր քաշային կարգերում։ Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում հանդես կգան Մանվել Խնձրցյանը 57 կգ, Լևիկ Միքայելյանը 61 կգ, Հայկ Աբրահամյանը 65 կգ, Տիգրան Ղազարյանը 70 կգ, Նարեկ Հարությունյանը 74 կգ, Հայկ Պապիկյանը 79 կգ, Ռազմիկ Եփրեմյանը 86 կգ, Կնյազ Իբոյանը 92 կգ, Սերգեյ Սարգսյանը 97 կգ և Լյովա Գևորգյանը 125 կգ։ Իսկ հունահռոմեական ները կմասնակցեն հետևյալ մարզիկներով.
Արմեն Գևորգյան 55 կգ, Արմեն Սուքիասյան 60 կգ, Յուրիկ Հովեյան 63 կգ, Գասպար Տերտերյան 67 կգ, Աշոտ Խաչատրյան 72 կգ, Հենրիկ Գևորգյան 77 կգ, Էրիկ Տեր - Մաթևոսյան 82 կգ, Ռուբեն Գևորգյան 87 կգ, Արշակ Գեղամյան 97 կգ և Արամայիս Հարությունյան 130 կգ։ Սպասենք մեր ըմբիշների հաղթական մրցելույթներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

