Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Որտե՞ղ էր պարոն Բաբայանը 2020 թվականի նոյեմբերի 6 ին, երբ մենակ թողեց երկրի նախագահ Արայիկ Հարությունյանին, որի կառավարության կազմում ԱԽ քարտուղարն էր. Օկուպացված Արցախի պատգամավորը փակագծեր է բացում

Հանդիպում
Արցախի հարցն օգտագործվել է` որպես թոկ ՀՀ վզին։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Վեր նշվածի վերաբերյալ եւ ոչ միայն զրուցել ենք օկուպացված Արցախի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ, ով նախ նկատեց.
- Վարչապետ Փաշինյանը բառացի այդպես չի ասել, բայց այն խնդիրը, որը կոչվում էր Արցախյան հարց, խորը արմատներ ունի և պետք է նայել հետ դեպի 1918-1922 թվականներ, որտեղից առ այսօր այդ հարցը չի կարգավորվում և կարգավորման համար «քավորություն» ստանձնած մեծ ուժերը փորձում են օգտագործել արցախյան խնդիրը իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, ինչի արդյունքում մեր հուզառատ, դյուրահավատ և կարճ հիշողություն ունեցող ժողովուրդը տառապում և թանկ է վճարում։ Խորհուրդ կտամ ընթերցողին թող բացի պատմության էջերը և ուսումնասիրի 1918 թվականից սկսած Հայաստանի , Արցախի պատմությունը, թող կարդան Սիմոն Վրացյան, եթե կա հնարավորություն թող ուսումնասիրեն ՀՅԴ 7 րդ համագումարի նյութերը, թող ուսումնասիրեն թե ինչպես անգլիացիները ՀՀ ին տվեցին Կարսն ու Նախիջևանը, ինչի դիմաց և երբ ու ինչի համար Նարիմանովը Արցախը ճանաչեց Հայաստանի մաս, իսկ մի քանի օր հետո Խորհրդային իշխանությունները այն հանձնեցին Ադրբեջանին և ինչպես ձևավորվեց ԼՂԻՄ ը։ Երևի դրանից հետո ավելի հասկանալի կլինի փոքր ժողովուրդների տառապանքի գինը մեծ խաղացողների ձեռքում։ Քիչ ենք թվաքանակով, չկա նորմալ տնտեսություն որպեսզի աշխարհի հետ փորձենք ուժի լեզվով խոսել։ Արցախը պահելու մի շանս կար հեռավոր 1996-ին ին այն էլ Լիսաբոնում առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը վետո դրեց խնդրի լուծման միջազգային բանաձևի վրա, ինչու՞։
- Սամվել Բաբայանը անդրադառնալով Արցախի կորստին, մասնավորապես ասել է. Արցախը մենք բոլորս միասին հանձնեցինք Ադրբեջանին, իսկ Արցախի իշխանությունները Բաքվի բերդում են իրենց խելքից։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: 
- Ճիշտն ասած բացարձակ ցանկություն չունեմ մեկնաբանելու Սամվել Բաբայանի տեսակետները, ժողովրդավար երկիր ենք և տեսակետներ արտահայտել բոլորն էլ կարող են, ինձ հետաքրքիր է թե պարոն Բաբայանը 2020 թվականի նոյեմբերի 6 ին, երբ մենակ թողեց երկրի նախագահ Արայիկ Հարությունյանին, որի կառավարության կազմում անվտանգության խորհրդի քարտուղարն էր, դրա դրդապատճառը ո՞րն էր՝ խելացի լինելը՞։
- «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում դիմելով Ալեն Սիմոնյանին ասել է. «Կեղծելով իրականությունը, Դաշնակցությանը մեղադրելով Հայաստանի ինքիշխանությունը զիջելու մեջ՝ այդ նպատակն են հետապնդում։ Մի ուժ է մեղադրում, որը ոչ միայն Արցախի սուբյեկտայնությունն է ոչնչացնում, որը ոչ միայն ՀՀ-ի ինքիշխանությունն է ոտնակոխ տվել և հանձնել թշնամու բարեհաճությանը, այլև փաստացի որոշել է, որ իրենք պետք է որոշեն, թե Արցախի ժողովուրդն ինչպես պետք է ապրի։ Ձեզանից բացի մեկ էլ Ալիևն ու Էրդողանն են մերժում Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովրդի իրավունքը»:
- Պարոն Մինասյանը փորձաշատ քաղաքական գործիչ է, և ես չէ, որ պիտի մեկնաբանեմ թե ինչպիսի գույներ ընտրի իր ներկապնակից իր քաղաքական ձևակերպումները տալու համար, ինձ ուղղակի հետաքրքիր է, թե որպես հայ պարոն Մինասյանը ի՞նչ ճանապարհային քարտեզ ունի այս խնդրի լուծման համար, և այդ ճանապարհը անցնելու համար կոնկրետ ինչքան ժամանակ է պահանջվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ այժմ աշխարհի նոր քաղաքական քարտեզի ձևավորման ակտիվ փուլն է, և մենք գտնվում են այն խաչմերուկում՛ որտեղ բախվում են աշխարհի հզորների շահերը, և կոնկրետ ՀՅԴ ն ունի այն փորձը, երբ 1920 ականներին իրենց սխալների հետևանքով, որպես երկրի կառավարիչներ, ունեցանք լուրջ և պատմական կորուստներ։
Ոչ մի հայի սրտում էլ վարդ չի ծաղկել Արցախի կորստից, ես գտնում եմ, որ խնդիրները չեն լուծվում անիմաստ ժամավաճառությամբ։
- Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախցիները պատրաստվում եմ ակցիաների իշխանությունների դեմ, իսկ Սամվել Բաբայանը իր շուրջ է համախմբում արցախցիներին պատրաստվելով 2026 թ. ընտրություններին։ Դուք տեղյա՞կ եք այդ մասին։
- Ճիշտ ասած այն մարդիկ ովքեր քաղաքականության մեջ են պետք է որ նախապատրաստվեն գալիք ընտրություններին և պարոն Բաբայանը երևի նույնպես ցանկություն ունի մասնակցելու և իր ներդրումը ունենալու երկրի կառավարման մեջ, թե ինչ ձևաչափով և ինչ մարտավարությամբ դա ինքը գիտի, կստացվի թե չի ստացվի դա ժամանակը ցույց կտա և իհարկե կուլիսային որոշակի պայմանավորվածությունները, որը վաղուց կիրառվող գործիքակազմ է հայաստանյան քաղաքական պրակտիկայում, նման օրինակները շատ են և ես նոր հիշեցի ՕՐՕ-ի մասին, որը ,չնայած ներկայացուցչական կազմին ,չկարողացավ հավաքել այնքան քվե, որպեսզի մտնի խորհրդարան։
Հիմա ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը շատ ավելի աչքաբաց և «շուստրի» է քան հին գվարդիայի օդիյոզ դեմքերը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված