Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ է սահմանվել
Արխիվ 16-20
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ են սահմանել:
Կրթաթոշակը տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ծառայել և առանձնացել են բանակում կամ մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին:
1-ին անվանակարգով հաղթող է ճանաչվել Շինարարության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տարոն Հայրապետյանը, ով 2014-2016թթ-ին ծառայել է Հայոց բանակում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին և ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել ՙԳարեգին Նժդեհ՚ մեդալով և ՙՔաջարի մարտիկ՚ կրծքանշանով:
2-րդ անվանակարգով հաղթող է ճանաչվել Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Հայկ Գևորգյանը, ով 2014-2016թթ-ին ծառայել է Հայոց բանակում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին, ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել ՙՄարտական ծառայություն՚ մեդալով, զորամասի ավարտական կրծքանշանով և զորամասի հրամանատարի շնորհակալագրով: Ունի սերժանտի կոչում:
Իսկ 3-րդ անվանակարգով հաղթող է ճանաչվել Ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վահան Հարությունյանը, ով ով 2014-2016թթ-ին ծառայել է Հայոց բանակում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին, պարգևատրվել «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ»՚ կրծքանշաններով: Ունի ավագ սերժանտի կոչում, եղել է Ջոկի հրամանատար: