Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց Ամեն օր մի քյալակա խաղում գլխներիս․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Ժողովուրդ». ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը

«Ուժեղ Հայաստան» շարժման հայտարարությունը՝ Արթուր Վարդանյանի վերաբերյալ

Հայտարարություններ

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործով ՝ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանն արդեն երեք ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Նրան ուղղակի առեւանգեցին փողոցից, եւ հիմա նա կալանավորված է, գտնվում է բանտում՝ ներկայիս իշխանության ուղղակի որոշման հիման վրա, որը, ի դեպ, նրանք անգամ չեն էլ թաքցնում: Ընդ որում՝ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ներկայիս իշխանությանն ուղղված Ալիեւի նոր պահանջին զուգահեռ, որով նա կոչ է անում պատժել բոլոր այն հայորդիներին, ովքեր զենքը ձեռքներին մարտնչել են հանուն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանը եղել է արցախյան ազատամարտի հերոսներից, իսկ ինքը՝ 44-օրյա պատերազմի մասնակից է: Շարժումը չի բացառում, որ նրան եւ այլ հայրենասեր ու պետականամետ հայորդիներին ուղղակի կալանավորում են՝ հենց Ալիեւի պահանջով եւ հրահանգով: Մենք, վերահաստատելով այս եւ այլ քաղաքական հետապնդումների առնչությամբ տրված գնահատականները, արձանագրում ենք՝

- Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Արթուր Վարդանյանին, որը ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ օրվա իշխանության կողմից,

- ՀՀ իրավապահ համակարգին կոչ ենք անում հրաժարվել կատարել քաղաքական իշխանությունների կողմից տրվող ապօրինի հրահանգները,

- Հրավիրում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների, օտարերկրյա դեսպանատների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական եւ հակաիրավական գործընթացի վրա:

- Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել Արթուր Վարդանյանի իրավունքներն ու ազատությունը:

- Կոչ ենք անում քաղաքական ուժերին, մշակութային, հասարակական գործիչներին՝ իրենց ձայնը բարձրացնել եւ հանդես գալ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Արթուր Վարդանյանի»:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ