Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Չեմ բացառում, որ Արթուր Վարդանյանն անազատության մեջ է հենց Ալիեւի հրահանգով. Աշխեն Սումբուլյան

Ներքաղաքական

Արդեն երեք ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա տիկինոջ՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ հետ, որը նաեւ ՀԱՊ կուսակցության փոխնախագահն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանից պահանջում է ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար, պատժել պատերազմի մասնակիցներին: Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերիկ Վարդանյանը եղել է արցախյան ազատամարտի հերոսներից, իսկ ինքը՝ 44-օրյա պատերազմի մասնակից է: Փաստորեն, ստացվում է, որ Ա. Վարդանյանն Ալիեւի ուղիղ հրահանգո՞վ է բանտարկված:

Ինչպես գիտեք, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահին երեք ամիս առաջ ուղղակի առեւանգեցին փողոցից, եւ հիմա նա գտնվում է բանտում: Սա հայաստանյան ներկայիս իշխանության ուղղակի որոշման հիման վրա է կատարվել, որն, ի դեպ, նրանք անգամ չեն էլ թաքցնում: Այո՛, Ալիեւը պահանջում է պատժել բոլոր այն հայորդիներին, ովքեր զենքը ձեռքներին մարտնչել են հանուն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության: Եվ այս առումով մեր կուսակցությունը չի բացառում, որ Արթուր Վարդանյանին եւ այլ հայրենասեր ու պետականամետ հայորդիներին ուղղակի կալանավորել են հենց Ալիեւի պահանջով ու հրահանգով: Հիմա մեր ուսերին է շարունակել պայքարել եւ թույլ չտալ, որպեսզի ներկայիս իշխանությունը ավարտին հասցնի իր այն չարաբաստիկ ծրագրերը, որոնք այսօր ուղղակի իրականացնում են արեւմտյան որոշ երկրների հրահանգով:

Ի՞նչ ծրագրերի մասին եք ակնարկում: Մի՞թե Ձեր նշած արեւմտյան որոշ երկրներն արդեն իսկ չեն իրականացրել իրենց բոլոր ծրագրերն այստեղ՝ այս իշխանության ձեռամբ:

Այդ երկրների կողմից այլեւս չի թաքցվում, որ նրանց ծրագիրն է եղել ու կա՝, հեռացնել Ռուսաստանին Հարավային Կովկասից, իրականացնել «Մեծ Թուրանի» ծրագիրը, մեկուսացնել Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ ամրապնդել իրենց ներկայությունը մեր տարածաշրջանում: Այդ արեւմտյան որոշ երկրների վարած քաղաքականության հետեւանքով տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ հետո ռուս-ուկրաինական բախումը, իսկ հիմա հերթը հասավ Մերձավոր Արեւելքին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը: Սա էր նրանց «միաբեւեռ» քաղաքականության հետեւանքը: Մենք ուղղակի պարտավոր ենք թույլ չտալ, որպեսզի մեր երկիրը, մեր հայրենիքը դառնա գործիք՝ այն երկրների ձեռքին, որոնք փորձում են մեզ օգտագործել, որպեսզի հարվածեն մեր դաշնակից եւ հարեւան պետություններին:

Տիկին Սումբուլյան, այս իրավիճակում ի՞նչ ելք է տեսնում «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը:

Այսօր, իսկապես, մենք շատ անելիքներ ունենք, քանի որ ուղղակի հարվածի տակ է մեր հայրենիքը, մեր պետականությունը, ազատությունն ու անկախությունը: Ցավոք սրտի, այսօրվա մեր պետությունն այն չէ, որի մասին երազել ու պայքարել են մեր հերոս հայորդիները, ովքեր իրենց կյանքի եւ զրկանքների գնով կարողացան կերտել հայոց պետականություն եւ ազատագրել Արցախը: Հզոր եւ ուժեղ Հայաստանի համար պայքարել ու պայքարում ենք բոլորս, բայց այսօր տեսնում ենք, որ մեր երկիրն ուղղակի հարվածի տակ է, էլ չասեմ՝ լինել-չլինելու խնդրահարույց կարգավիճակում է: Մենք օր օրի ավելի ու ավելի ենք կորցնում մեր ինքնիշխանությունը, իսկ տարածքային կորուստների մասին բոլորս գիտենք: Ներկայիս իշխանության ձախողված եւ սխալ, ներքին եւ արտաքին քաղաքականության հետեւանքով հարվածի տակ է մեր անվտանգությունը, իսկ պետական պարտքն ու սոցիալական անարդարություններն ուղղակի կրկնապատկվել են: Օր օրի ադրբեջանական կողմը լկտիաբար նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանի ներկայիս իշխանությանը, որոնք էլ չեն վարանում կատարել այդ պահանջները: Արցախը, Տավուշը, Ջերմուկը, Գեղարքունիքն ու Սյունիքը, մեր երկրի ամբողջ տարածքային ամբողջականությունը ուղղակի հարվածի տակ են, ինչպես նաեւ հարվածի տակ է ՀՀ Անկախության հռչակագիրը, եւ այս ամենը դեռ բոլորը չէ: Ուստի՝ անհրաժեշտ է ներդնել մեր ամբողջ ներուժը, որպեսզի վերականգնեք մեր արժանապատվությունը: Պարզապես, պարտավոր ենք չհանձնվել եւ դատապարտված ենք հաղթանակ տանելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված