Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

Ո՞ւմ կժպտա բախտը հոկտեմբերին․ հաջողության աստղագուշակ կենդանակերպի նշանների համար

Աստղագուշակ

Հոկտեմբերին հաջողությունը  կգա ամենաանսպասելի կերպարանքներով: Հորոսկոպի որոշ ներկայացուցիչներ կնեղանան ճակատագրից՝ ցանկանալով ավելին ստանալ: Մի շտապեք, տիեզերքի առատաձեռն նվերներն արդեն ճանապարհին են:

Հոկտեմբերին աստղային իրադարձությունները բավականին շատ են, չնայած ոչ բոլորն են խոստանում հանգամանքների երջանիկ զուգադիպություն: Հատկապես խոստումնալից կլինի ամսվա առաջին կեսը, երբ տեղի կունենա լիալուսինը Խոյում: Իսկ ահա գիշերային լուսատուի ծնունդը Կշեռքի նշանում կստիպի մտածել հավերժականի մասին և փնտրել ներդաշնակություն կարիերայում և հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, նորալուսինը հաստատ չի նպաստի արդյունավետությանը:

Մեկ այլ հեռանկարային ասպեկտ է Վեներայի անցումը Աղեղնավոր հոկտեմբերի 17-ից: Այս ժամանակ փողը «կպչելու է ձեռքերին»: Սակայն կա հավանականություն, որ ֆինանսներից զրկվելը նույնքան հեշտ կլինի, որքան դրանք ստանալը:

Մերկուրին Կարիճ նշանում կարծես նախազգուշացնում է, որ պետք է ավելի շատ շփվել, հմայել և ճիշտ ծանոթություններ հաստատել: Շատ կենդանակերպի նշանների բախտը թաքնված կլինի հենց այն մարդկանց մեջ, ովքեր շրջապատում են նրանց: Բայց կա նաև ռիսկ ավելորդ բան ասելու և անզգուշորեն վիրավորելու սրտին թանկ մարդուն:

Խոյ 

Այս նշանի մարդիկ անսպասելի անակնկալ կստանան իրենց երկրորդ կեսից: Սա կոգեշնչի Խոյերին նոր նվաճումների: Ընդհանրապես, ամբողջ հոկտեմբերն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ: Իսկ եթե նա չկա, գնացեք ժամադրությունների: Դրանցից մեկում կհանդիպեք իսկապես սիրող և անկեղծ մարդու:

Ցուլ 

Ամբողջ հոկտեմբերին Ցուլերը հմայելու են բոլորին իրենց շուրջը: Այս նշանի ներկայացուցիչների բախտը կգա երրորդ անձանց միջոցով: Կարելի է ազնվորեն օգնություն խնդրել, ձեզ չեն մերժի, իսկ կոլեկտիվ որոշումն ավելի արագ կհանգեցնի հաղթանակի: Ամսվա առաջին կեսը հիանալի ժամանակ է աշխատանքային կապեր հաստատելու համար, հրավիրեք գործընկերներին ժամանակ անցկացնել գրասենյակից դուրս և խոսեք կողմնակի թեմաների մասին:

Երկվորյակներ 

Այս նշանի մարդկանց բախտը դրսևորվում է բանակցությունների տաղանդով: Երկվորյակներն այնքան համոզիչ կլինեն, որ նրանց առջև կբացվեն բոլոր դռները: Ի դեպ, լավ ժամանակ է ձեր ճշմարտացիությունն ապացուցելու համար: Հաջողակ կլինեն ոչ միայն գործարար բանակցությունները. Երկվորյակները կկարողանան քննությունը հանձնել «գերազանց» կամ հաղթել դատական գործընթացում: Ընդհանրապես, նրանց հաստատ չարժե լռել  այս ամիս։

Խեցգետին 

Այս նշանի մարդիկ կարող են հույս ունենալ,ո ր իրենց ցանկացած ձեռնարկում հաջողությամբ կպսակվի,  բայց մեկ պայմանով: Խեցգետիններին աջակցություն կպահանջվի, ընդ որում ավելի շատ բարոյական: Փող և կարիերայի աճ հոկտեմբերին նրանք կարող են ինքնուրույն ստանալ, իսկ ահա վիրավոր հոգին միայնակ վերականգնել չի ստացվի: Ամսվա վերջում մի քանի օր հատկացրեք հանգստին, դուք դա արժանի եք:

Առյուծ 

Առյուծների գլխավոր հաջողությունը  նրանց երևակայությունն է: Այս նշանի մարդիկ իրենց առջև կդնեն հավակնոտ նպատակներ, և որքան ավելի համարձակ լինեն դրանք, այնքան ավելի արագ կհաջողվի հասնել ցանկալիին: Ձեր ստեղծագործական խարիզման  ոչ ոքի անտարբեր չի թողնի, հոկտեմբերին դուք կկարողանաք առաջընթաց կատարել կարիերայում և գործում, որը կբերի ոչ միայն փող, այլև իսկական հաճույք:

Կույս 

Հաջողությունը կհետևի  այս նշանի ներկայացուցիչներին: Կույսերը մեկ քայլ առաջ կլինեն իրենց մրցակիցներից: Բարձրագույն ուժերի աջակցությունը և ինքնակատարելագործումը կօգնեն հասնել դրված նպատակներին կրկնակի արագ: Եթե ուզում էիք յուրացնել որևէ նոր մասնագիտություն, ապա դրա համար ավելի լավ ժամանակ չեք գտնի:

Կշեռք 

Կշեռքների հաջողությունը կկայանա նրանում, որ նրանք հաստատ չեն հայտնվի կոնֆլիկտային իրավիճակում: Այս նշանի մարդիկ ամբողջ ամսվա ընթացքում ծայրահեղ հուզական վիճակում կլինեն։ Բարձրագույն ուժերը հոգ են տարել միայն մեկ բանի մասին՝ որպեսզի դուք հեռու լինեք վեճերից և սկանդալներից: Հակառակ դեպքում զայրույթի պոռթկման պահին կարող եք ավելորդ բաներ ասել, ինչի համար կզղջաք:

Կարիճ 

Ինտուիցիան հաստատ չի դավաճանի այս նշանի ներկայացուցիչներին: Կարիճներն  ինչ-որ հրաշքով կխուսափեն սխալներից և կկարողանան բացահայտել իրենց մեջ նոր կողմեր: Եթե նախկինում որոշ խնդիրներ լուծելն  անհնարին էր  թվում, ապա հոկտեմբերին պետք է վերադառնալ դրանց. կա մեծ հավանականություն, որ հիմա դրանք հեշտ կթվան:

Աղեղնավոր

 Աղեղնավորների հաջողությունը  նրանց շրջապատում է: Ամբողջ հոկտեմբերին այս նշանի մարդիկ մտահոգված կլինեն դաշնակիցներ փնտրելով: Աղեղնավորները կկարողանան իրենց շուրջը հավաքել համախոհների, ովքեր կոգեշնչեն իրենց: Աշխատավայրում ավելի լավ է չձեռնարկել նախագծեր, որոնց վրա կպահանջվի մենակ աշխատել, այժմ Աղեղնավորներն ավելի արդյունավետ են կոլեկտիվի հետ աշխատանքում:

Այծեղջյուր 

Այծեղջյուրի բախտը նրա անխոցելիության մեջ է: Համաստեղության ներկայացուցիչներին կանվանեն յոթ կյանք ունեցող: Նրանք կմոռանան՝ ինչ է  հոգնելը, նույնիսկ սեզոնային մրսածությունը կշրջանցի նրանց: Այս ամենն այն պատճառով, որ   Այծեղջյուրները պետք է  ավարտին հասցնեն  ինչ-որ կարևոր նախագիծ: Նրանք շատ մոտ են իրենց առաքելությունը հասկանալուն:

Ջրհոս

 Ճիշտ հոբբիի ընտրությունը՝ ահա թե որտեղ է թաքնված Ջրհոսի հաջողությունը: Եթե նրանք գտնեն սրտին մոտ զբաղմունք, ապա, նախ, մշտապես ոգեշնչում կստանան դրանից, և երկրորդ՝ հաստատ երբեք փողի կարիք չեն ունենա: Հոկտեմբերը ամիս է, երբ ստեղծագործական ներուժը կհորդի, ուրեմն ամենահարմար ժամանակն է սկսել այդ ճիշտ գործի որոնումները:

Ձկներ 

Ինչպես և Կարիճների մոտ, Ձկների ինտուիցիան կսրվի հոկտեմբերին: Սրա մեջ է թաքնված նրանց գլխավոր հաջողությունը, բայց դա նաև պատիժ է: Անախորժություններից խուսափելու համար Ձկներին չարժե չխնդրված խորհուրդներ տալ: Եղեք ուշադրության կենտրոնում, և հաջողության ևս մեկ ալիք կդրսևորվի ծանոթությունների միջոցով: Ձեր կյանք եկած մարդիկ կօգնեն զարգացման մեջ, կկիսեն հետաքրքրությունները և կտան գործնական խորհուրդ, որը կօգնի ավելի արագ հասնել անձնական և կարիերայի աճի:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ