Մահացել է Մհեր Արմենիայի հայրը Հոկտեմբերի 27. Օրվա խոսք Առանց Իրանի սկզբունքային դիրքորոշումը հաշվի առնելու՝ TRIP-ը կարող է վերածվել աշխարհաքաղաքական առճակատման լրացուցիչ աղբյուրի Բրիտանիայում փոթորկն ինքնաթիռը դուրս է նետել թռիչքուղուց (Տեսանյութ) Գիշերային հարձակումից Կիևը լուրջ վնասներ է կրել. Ուկրաինական աղբյուրներ Ինչու էին Թեհրան եկել «Արաբական ՆԱՏՕ»–ի բոլոր` երեք անդամների ներկայացուցիչները Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի` ռուսական «դիզելային վառելիքի» գործարքը. Axios Իշխանափոխությունը բավարար չէ. հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է․ Խոսրով Հարությունյան «Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմաց

Նա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը

Ախ կանայք

91 տարեկան հասակում մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը։

Այս մասին հայտնել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը։

Մարինա Ոսկանյանցն ավելի քան երեսուն տարի աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ ստեղծելով բազմաթիվ հայտնի անիմացիոն գործեր, այդ թվում՝ «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Մատնաչափիկը», «Երեք չաղ մարդիկ» և «Շչելկունչիկը» և այլն։

 

Նա պարային տեսարանների մասնագետ էր և զգալի ներդրում է ունեցել ռուսական անիմացիայի զարգացման գործում։ Նրա «այցեքարտը» Մաշայի փայլուն պարն է ցախավելով՝ Ամանորի եղևնու շուրջ Բորիս Ստեպանցևի «Շչելկունչիկ» ֆիլմում։

«Մարինա Ոսկանյանցն անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ: Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն պրոֆեսիոնալ հանրության, այլև ողջ երկրի համար»,- գրել է Կապկովը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ