⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Մոսկվան կհավատա՞ Արսենյանի «արցունքներին». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպան ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ցնցող հայտարարությամբ է հանդես եկել՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը: Նա մասնավորապես ընդգծել է. «Ես եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակաշրջանում ջանքեր ներդնեմ՝ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները, դրանք բերելու այն մակարդակի, որը կբավարարի մեզ»: Ինչ խոսք, հուզիչ է, բայց քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է. «Հակառուս Գուգոն գնացել է Մոսկվա կարգավորելու իրենց իշխանության պատճառով փչացած հայ-֊ռուսական հարաբերությունները... Սա լրիվ հիշեցրեց մի պատմություն, երբ մարդամեկը Շիրակի մարզի բուհերից մեկում ռեկտոր էր նշանակել հայտնի կաշառակեր մի այլասերվածի, ով եկել էր այդ բուհ կաշառակերության դեմ պայքարելու խոստումով... Դե դրան նշանակող «միամիտն» էլ հավատացել էր... Հիմա էլ քայլիստ Գուգոն է իր խոստումներով... »: Տեսնենք Մոսկվան կհավատա՞ Արսենյանի «արցունքներին»

Հարցի վերաբերյալ, թե ով է նշանակվելու արդարադատության նախարար, քննարկումները հասել են զավեշտի: Այդ շարքում քննարկվում է անգամ ՔՊ-ական պատգամավոր ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԻ թեկնածությունը: Անդրադառնալով վերոնշյալին՝ փաստաբան Արսեն Բաբայանը հարց է բարձրացնում. «Ես իսկապես չեմ հասկանում՝ լո՞ւրջ եք, ասում, որ Արփի Դավոյանին արդարադատության նախարար նշանակելու հարցն է քննարկվում։ Դա իրո՞ք հնարավոր էԻսկապե՞ս նման քննարկում գոյություն ունի: Անկեղծ եմ ասում, արդեն չեմ հասկանում՝ այսինքն` ո՞նց թե քննարկվում է։ Ի՞նչն եք քննարկում։ Արփի Դավոյանին պետք է նշանակել ու վերջ, սրանում որեւէ քննարկման առիթ չկա։ Արփի Դավոյանին նշանակել արդարադատության նախարար եւվերջ: Զրո քննարկում»։ Հումորը հումոր, բայց համաձայնեք, որ սա աբսուրդ է, կադրային «Չքաղաքականություն»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին է, որն առնչվում է պատգամավորի անվան հետ: Աղբյուրը նշում է, թե դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Ասեք, որ զարմանալի հեռատես է Աղազարյանը, որը ժամանակին՝ ի լուր ամենքի ասում էր. «Կինքնահրկիզվեմ, եթե պարզվի Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաներում է»: Իսկ թե ինչ կլինի, եթե պարզվի, որ հենց ինքն է կոռուպցիոն սխեմաներում, ՔՊ-ական ակտիվ պատգամավորն այդ հարցում ռադիկալ քայլերի խոստում, կարծես թե, չի տվել:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ: Նա ընդգծել է, որ Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը փլուզվում է (զավթվում է), դադարում է գոյություն ունենալ. «Իսկ պետության անկումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն տեղի կունենա, եթե երիտասարդության գիտակցության խորքերում ներդրվի եւ ամրապնդվի Անկախության հռչակագրի դադարեցման մասին գաղափարը, եթե Հռչակագրի «մահվան» մասին գաղափարը վերածվի նրա ներքին-զգայական իրավունքի (կանոնի)։ Այսպիսով՝ որեւէ մարմին, անկախ նրա որոշումներից եւ քաղաքական դիրքորոշումներից, ունակ չէ դադարեցնելու Անկախության հռչակագրի իրավաբանական ուժը կամ նվաստացնելու դրա արժեքը, քանի դեռ գոյություն ունի պետություն»։ Փաստորեն, մնում է հուսալ, որ դեռ պետություն գոյություն ունի…

Զարմացած է «Իրավունք»-ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված