Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից

«ՀԱՂԹԱՆԱԿՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել, վերջերս ՌԴ Չիտա քաղաքում կայացած Բռնցքամարտի Եվրասիայի գավաթի խաղարկությունում հաղթող ճանաչված, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ։ - Ողջույն, Դավիթ։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 92 կգ քաշային կարգում։ Առաջին մենամարտում 4։1 հաշվով հաղթեցի Ղազախստանի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում 5։0 հաշվով պարտության մատնեցի ազգությամբ ռուս մրցակցիս, եզրափակչում մրցակիցս կրկին ռուս բռնցքամարտիկ էր Դանիլ Մուրավևը։ Նա մենամարտի երկրորդ ռաունդում վնասվածք ստացավ ու էլ չկարողացավ շարունակել պայքարը։ Կարող եմ առանձնացնել առաջին մենամարտը որպես ավելի դժվար։ Այս հաղթանակը ինձ տվեց շատ մեծ փորձ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը կկայանա հոկտեմբերի վերջին Մոնտենեգրոյում։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ