Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Հույս ունենալ, որ դու գիշերվա 11-ին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, ռոմանտիկ պատկերացում է

Ներքաղաքական

Ասել, որ այս հանրահավաքը ստրատեգիական տեսանկյունից էականորեն տարբերվող էր, ելույթները՝ ևս, ճիշտ չէ, հերթական ստանդարտ հանրահավաքն էր։ Ինչ վերաբերում է Հ1 գնալուն, եթեր պահանջելուն, ես իմաստը չհասկացա։ Հանրայինով ուղերձը հետաքրքիր կլիներ և կարևոր կլիներ 90-ականների վերջերին կամ 2000-ականներին, երբ համացանցը այսքան լայն տարածում չուներ, ու հեռուստաընկերության դերն իսկապես մեծ էր,- անդրադառնալով Սրբազան շարժման հանրահավաքին, նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ընդգծելով.

-Բայց հիմա, երբ ՀՀ գրեթե ողջ շրջաններում կա ինտերնետ հասանելիություն, ո՞րն էր Հ1-ով ուղերձ հղելու հույժ կարևորությունը։  Հույս ունենալ, որ դու գիշերվա տասնմեկին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, մեղմ ասած, ռոմանտիկ պատկերացում է։ Տեխնոլոգիապես էլ սա չազդող քայլ է, որովհետև զանգվածներին շահագրգռելը բարդ գործընթաց է, ու մեկ անգամվա ուղերձով հարց չես լուծի։ Նաև պետք է իմանալ, թե ո՛ր ժամին ես ուղերձ անում, այդ պահին լսարանը որքան է կազմում։ Քաղտեխնոլոգիայի մեթոդները թույլ չեն տալիս, որ մեկ ուղերձով դու կարողանաս էական գործընթաց իրականացնել, դրա համար էլ այդ ուղերձն ինձ համար անհասկանալի մնաց, որովհետև զուտ մասնագիտական տեսանկյունից անիմաստ էր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ