ՀՀ եւ Ղրղզստանի թատերական գործիչների միությունները համագործակցության հուշագիր են ստորագրել
ՄշակութայինՀայաստանի եւ Ղրղզստանի թատերական գործիչների միությունները համագործակցության հուշագիր են ստորագրել «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնի շրջանակում։
Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, իսկ Ղրղզստանի կողմից՝ Թատերական գործիչների միության փոխնախագահ Գալինա Կետովան։
Հուշագրի նպատակն է զարգացնել մշակութային և կրթական համագործակցությունը երկու երկրների թատերական գործիչների միջև։ Ստորագրման արարողությանը ներկա էր նաև «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը մեծացնում է թատերական գործիչների համագործակցությունը՝ տրամադրելով հարթակ գաղափարների փոխանակման, ստեղծագործական նախագծերի և նոր գեղարվեստական բացահայտումների համար, միավորելով բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են թատերական արվեստով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝